1 Տարեգրություն
Զօրքի տասնևերկու զօրապետները, ցեղապետները, Դաւիթի ծառաները և պաշտօնեաները։
27 Եւ Իսրայէլի որդիքն իրանց համարանքովը տոհմապետներ, հազարապետներ եւ հարիւրապետներ ունեէին. եւ նորանց ոստիկանները ծառայում էին թագաւորին դասակարգութեան ամեն գործումը. եւ տարուայ ամեն ամիսներին ամիս ամիս մտնողների եւ ելանողների ամեն մէկ դասը քսաանեւչորս հազար մարդ։ 2 Առաջին դասակարգութեան համար առաջին ամիսը Զաբդիէլի որդի Յեսբաամը, եւ նորա դասակարգումը կար քսանեւչորս հազար մարդ. 3 Նա Փարէսի որդիներիցն էր՝ գլխաւոր ամեն զօրավարների համար առաջին ամիսը։ 4 Եւ երկրորդ ամսի դասակարգի վերայ էր Աքուքացի Դովդան. եւ Մակեղօթը նորա դասակարգի իշխանը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 5 Երրորդ զօրավարը երրորդ ամսի համար էր Յովիադա քահանայի որդի Բանեան՝ գլխաւորը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 6 Եւ Բանեան այն երեսունի զօրաւորն էր եւ. եւ նորա դասակարգումն էր իր որդի Ամիզաբադը։ 7 Չորրորդ ամսի համար չորրորդ զօրապետը Յովաբի եղբայր Ասայէլը. եւ նորանից յետոյ նորա որդի Զաբադիան. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 8 Հինգերորդ ամսի համար հինգերորդ զօրապետը Յեզրացի Սամաովթը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 9 Վեցերորդ ամսի համար վեցերորդ զօրապետը Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 10 Եօթներորդ ամսի համար եօթ 11 Ութերորդ ամսի համար ութերորդ զօրապետը Զարալեանց Ովսացի Սոբաքը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 12 Իններորդ ամսի համար իններորդ զօրապետը Անաթովթացի Աբիեզերը Բենիամինեաններից. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 13 Տասներորդ ամսի համար տասներորդ զօրապետը Զարեյանց Նետոփաթացի Մաարան. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 14 Տասնեւմէկերորդ ամսի համար տասնեւմէկերորդ զօրապետը Փարաթոնացի Բանեան Եփրեմի որդիներից. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։ 15 Տասնեւերկուերորդ ամսի համար տասնեւերկուերորդ զօրապետը Գոթոնիէլեան Նետոփաթացի Ալադը. եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
16 Եւ Իսրայէլի ցեղերի վերայ էին. Ռուբենեանների իշխան՝ Զեքրիի որդի Եղիազարը. Շմաւոնեաններինը՝ Մաաքայի որդի Սափատիան. 17 Ղեւիեաններինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, 18 Ահարօնեանցինը՝ Սադովկը. Յուդայինը՝ Դաւիթի եղբայրներից Եղիուսը*, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամրին. 19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիա, Նեփթաղիմինը՝ Եզրիէլի որդի Յերիմովթ. 20 Եփրեմի որդիներինը՝ Ազազիայի որդի Ովսէէն, Մանասէի կէս ցեղինը՝ Փադայիայի որդի Յովէլը. 21 Գաղաադի Մանասէի կէսինը՝ Զիաքարիայի որդի Յեդդովը. Բենիամինինը՝ Աբենների որդի Ազարիէլը։ 22 Սորանք էին Իսրայէլի ցեղերի իշխանները։
23 Եւ Դաւիթը նորանց համարանքը չ’առաւ, որ քսան տարեկանից եւ ցած էին. որովհետեւ Տէրն ասել էր, որ կ’շատացնէ Իսրայէլին երկնքի աստղերի չափ։ 24 Շարուհեայի որդի Յովաբը սկսեց համարել բայց չ’վերջացրեց, եւ նորա համար բարկութիւն եկաւ Իսրայէլի վերայ. եւ այն համարանքը չ’մտաւ Դաւիթ թագաւորի յիշատակաց պատմութեան մէջ։
25 Եւ թագաւոր գանձերի վերան էր Ադիէլի որդի Ազամօթը. եւ դաշտումը քաղաքներում եւ գիւղերում ու աշտարակներում եղող գանձերի վերան էր Ոզիայի որդի Յովնաթանը։ 26 Եւ դաշտումը երկրագործութեամբ զբաղուածների վերայ՝ Քեղուբի որդի Եզրին. 27 Եւ այգիների վերայ՝ Արիմաթացի Սեմէին. եւ այգիներումը եղածների եւ գինիի շտեմարանների վերայ Սեփամացի Զաբդին. 28 Եւ հովտումը եղող ձիթենիների եւ մոլաթզենիների վերայ՝ Գադերացի Բաաղանանը. եւ իւղի շտեմարանների վերայ՝ Յովասը. 29 Եւ Սարօնում արածող արջառների վերայ՝ Սետրան. եւ ձորերումն եղող արջառների վերայ՝ Ադղիի որդի Սափատը. 30 Եւ ուղտերի վերայ՝ Իսմայէլացի Ոբիլը. եւ էշերի վերայ՝ Մերոնոթացի Յադայիան. 31 Եւ հօտերի վերայ՝ Հագարացի Յազիզը. սորանք ամենքը Դաւիթ թագաւորի ստացուածքի վերակացուներն էին։
32 Եւ Դաւիթի հօրեղբայրը՝ Յովնաթանը խորհրդական էր. նա բանիմաց եւ գրագէտ մարդ էր. եւ Յաքեմոնի որդի Յեքիէլը թագաւորի որդկանց հետ էր։ 33 Եւ Աքիտոփէլը թագաւորի խորհրդականն էր. եւ Արաքացի Քուսին՝ թագաւորի բարեկամ. 34 Եւ Աքիտոփէլից յետոյ Բանիայի որդի Յովիադան եւ Աբիաթարն էին. եւ թագաւորի զօրագլուխը Յովաբն էր։