Սաղմոսներ
Աղօթում է որ Աստուած օգնէ Իսրայէլի թշնամիներիցը։
Երգ. Ասափի Սաղմոս։
83 Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր , եւ մի դադարիր, ով Աստուած:
2 Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները:
3 Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ:
4 Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չ’լինին. եւ էլ չ’յիշուի Իսրայէլ անունը:
5 Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին:
6 Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
7 Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ:
8 Ասուրն էլ միաւորուցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը: (Սելա։)
9 Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ:
10 Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ:
11 Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման:
12 Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին:
13 Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին:
14 Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
15 Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը:
16 Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր:
17 Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
18 Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ: