Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Երգ։
49 Լսեցե՛ք այս, բոլո՛ր ժողովուրդներ։
Ակա՛նջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ+,
2 Մարդկային ցեղի՛ զավակներ ու մարդկա՛նց որդիներ,
Թե՛ հարուստներ և թե՛ աղքատներ+։
3 Բերանս իմաստուն բաներ պիտի խոսի+,
Սիրտս հասկացողություն պահանջող բաների մասին պիտի խորհրդածի+։
4 Ականջս առակներին պիտի խոնարհեցնեմ+,
Հանելուկս քնար նվագելով պիտի բացատրեմ+։
5 Ինչո՞ւ վախենամ չար օրերին+,
Երբ ինձ հալածողների անօրենությունները պաշարում են ինձ+։
6 Ովքեր իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+,
Եվ ովքեր իրենց մեծամեծ հարստությամբ են պարծենում+,
7 Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը+
Եվ ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար
8 (Այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը+,
Որ դարերով մնում է չվճարված),
9 Որպեսզի նա ապրի հավիտյան և գերեզմանի փոսը չտեսնի+։
10 Նա տեսնում է, որ իմաստուններն էլ են մահանում+,
Հիմարն ու անխոհեմն էլ իրար հետ կորչում են+
Եվ իրենց ունեցվածքը ուրիշներին են թողնում+։
11 Իրենց սրտի խորքում նրանք ցանկանում են, որ իրենց տները դարերով մնան+,
Իրենց բնակավայրերը՝ սերնդից սերունդ+։
Իրենց հողերը նրանք իրենց անուններով են կոչում+։
12 Մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, չի կարող երկար ապրել+,
Նա նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։
13 Սա է հիմարների+ ճանապարհը,
Նաև նրանց հետևից գնացողների, ովքեր հաճույք են ստանում նրանց մեծամիտ խոսքերից։ (Սելա)
14 Ոչխարների պես նրանց գերեզման կտանեն+,
Մահը նրանց հովիվը կլինի+.
Իսկ ուղղամիտները առավոտյան կտիրեն նրանց վրա+։
Նրանց կերպարանքը պիտի մաշվի+.
Գերեզմանը, այլ ոչ թե վեհաշուք բնակատեղերն են պատրաստված նրանցից ամեն մեկի համար+։
15 Սակայն Աստված փրկագնով կազատի իմ հոգին գերեզմանի ձեռքից+,
Նա կընդունի ինձ։ (Սելա)
16 Մի՛ վախեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է+,
Երբ նրա տան փառքը մեծանում է+,
17 Որովհետև մեռնելիս նա իր հետ ոչինչ չի կարող վերցնել+,
Նրա փառքը չի գնա իր հետևից+։
18 Իր կյանքի ընթացքում նա օրհնում էր իր հոգին+
(Մարդիկ գովում են քեզ, երբ դու հաջողությունների ես հասնում)+,
19 Սակայն ի վերջո նրա հոգին իր նախահայրերի սերնդին է միանում+։
Նրանք էլ երբեք լույսը չեն տեսնի+։
20 Մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, բայց հասկացողություն չունի+,
Նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։