40 Առաջին օրը պետք է վերցնեք ամենալավ ծառերի պտուղները, արմավենու ճյուղերը+, տերևախիտ ծառերի ու գետահովտում աճող բարդիների ոստերը և յոթ օր պետք է ուրախանաք+ձեր Աստված Եհովայի առաջ։
12 Ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ+, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ծառաները, աղախինները, նաև ձեր քաղաքներում գտնվող ղևտացին, քանի որ նա բաժին կամ ժառանգություն չունի ձեզ հետ+։
18 Այլ դրանք պետք է ուտես քո Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը քո Աստված Եհովան կընտրի+, ինչպես դու, այնպես էլ քո որդին, աղջիկը, ծառան, աղախինը և քո քաղաքում գտնվող ղևտացին։ Ուրախացիր+քո Աստված Եհովայի առաջ քո բոլոր ձեռնարկումներով։
26 Այդ փողով գնիր ինչ որ հոգիդ ուզի+՝ խոշոր անասուններ, ոչխարներ, այծեր, գինի, ոգելից խմիչք+ու ցանկացած բան, ինչ հոգիդ ցանկանա։ Այնտեղ քո Աստված Եհովայի առաջ կեր այն և ուրախացիր+, ինչպես դու, այնպես էլ քո տնեցիները։