28 Ահա նա Այիաթ+ է հասել,
Անցել է Մագրոնի միջով,
Մաքմասում+ իր ռազմաբեռն է իջեցնում:
29 Նա անցել է ծանծաղուտը,
Գեբայում+ է գիշերում:
Ռամայի բնակիչները ահուդողի մեջ են,
Սավուղի քաղաքի՝ Գաբաայի բնակիչները+ փախուստի են դիմում:+
30 Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:
Ուշադի՛ր, ո՛վ Լայիս:
Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+
31 Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,
Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում:
32 Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+
Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,
Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը: