-
Ղուկաս 23։50-53Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
50 Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր: Նա բարի էր ու արդար:+ 51 (Այդ մարդը թիկունք չէր կանգնել Խորհրդի նենգ ծրագրին ու արածներին): Նա Հրեաստանի Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը: 52 Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան: 53 Հետո իջեցրեց մարմինը,+ փաթաթեց բարձրորակ կտավով ու դրեց ժայռափոր մի գերեզմանում,+ որտեղ դեռ ոչ ոքի չէին դրել:
-