-
Մատթեոս 27։57-60Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
57 Իրիկնամուտին Հովսեփ անունով մի հարուստ արիմաթեացի մարդ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել,+ 58 գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ Պիղատոսն էլ հրամայեց, որ տրվի:+ 59 Հովսեփը տարավ մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով+ 60 և դրեց ժայռի մեջ փորված իրեն պատկանող մի նոր գերեզմանում:+ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու գնաց:
-
-
Մարկոս 15։43-46Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
43 արիմաթեացի Հովսեփը՝ Խորհրդի* պատվարժան մի անդամ, որը սպասում էր Աստծու թագավորությանը, համարձակություն հավաքելով՝ մտավ Պիղատոսի մոտ ու խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ 44 Սակայն Պիղատոսն ընկավ տարակուսանքի մեջ, թե ինչպես կարող էր Հիսուսն արդեն մահացած լինել, և կանչելով հարյուրապետին՝ հարցուփորձ արեց այդ մասին: 45 Երբ հարյուրապետն ամեն բան հաստատեց, Պիղատոսը Հովսեփին թույլ տվեց վերցնել մարմինը: 46 Նա էլ բարձրորակ կտավ գնեց, Հիսուսին սյան վրայից իջեցրեց և այդ կտավով փաթաթելով՝ դրեց մի ժայռափոր գերեզմանում,+ ապա մի քար գլորեց ու փակեց գերեզմանի մուտքը:+
-