-
Ղևտական 14։2-4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 «Սա է օրենքը այն մասին, թե ինչ պետք է արվի, որ բորոտը մաքուր հայտարարվի: Նա պետք է տարվի քահանայի մոտ:+ 3 Քահանան պետք է գնա ճամբարից դուրս և զննի նրան: Եթե բորոտը բուժվել է, 4 ապա քահանան պետք է պատվիրի, որ մաքրվելու համար նա բերի մաքուր համարվող երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել և մի փունջ զոպա:*+
-
-
Ղուկաս 5։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»: Եվ հենց այդ պահին բորոտությունը բուժվեց:+ 14 Հետո Հիսուսն այդ մարդուն պատվիրեց, որ ոչ ոքի ոչինչ չպատմի, և ասաց. «Գնա ներկայացիր քահանային ու մաքրման համար ընծա մատուցիր, ինչպես որ սահմանված է Մովսեսի օրենքում,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:+
-