Հոբ
3 Մի՞թե նա քեզ աղաչանքներ կուղղի, որ կարեկցես,
Կամ մի՞թե մեղմորեն կխոսի քեզ հետ:
4 Մի՞թե նա ուխտ կկապի քեզ հետ,
Որ նրան ընդմիշտ ստրուկդ դարձնես:
5 Մի՞թե կխաղաս նրա հետ, ինչպես թռչնի հետ,
Կամ կկապե՞ս նրան, որ քո փոքրիկ աղջիկներին զվարճացնես:
6 Մի՞թե որս անողները նրանով առևտուր կանեն,
Մի՞թե նրան կբաժանեն վաճառականների մեջ:
10 Ոչ ոք չի համարձակվի նրան վրդովեցնել:
Ուրեմն առավել ևս ինձ ո՞վ կարող է դիմակայել:+
11 Ո՞վ է երբևէ* ինձ մի բան տվել, որ ես էլ փոխհատուցեմ:+
Երկնքի տակ ինչ որ կա իմն է:+
12 Ավելին կասեմ այդ արարածի մասին՝
Նրա վերջույթների, ուժի և վայելչակազմ մարմնի մասին:
13 Ո՞վ կարող է հանել նրան ծածկող վերնահագուստը,
Ո՞վ կմտնի նրա բաց ծնոտների արանքը:
14 Ո՞վ կարող է բացել նրա երախի դռները,
Ահազդու են ամեն կողմից դուրս ցցված նրա ատամները:
15 Նրա մեջքը պատված է շարք-շարք դասավորված եղջերային վահանիկներով,*
Որոնք պինդ ամրացված են իրար, ասես կնիքով:
16 Այնքան սեղմ են հպված մեկը մյուսին,
Որ դրանց միջով նույնիսկ օդ չի անցնի:
17 Դրանք ամուր սեղմված են,
Կպած են մեկը մյուսին, այնպես որ իրարից անջատել անհնար է:
18 Նրա փռնչոցից լույս է առկայծում,
Նրա աչքերը արշալույսի շողեր են հիշեցնում:
19 Նրա բերանից կայծակի շանթեր են դուրս թռչում,
Հրե կայծեր են ժայթքում:
20 Նրա քթանցքերից ծուխ է դուրս գալիս,
Ինչպես կնյունով բոցավառված հնոցից:
21 Ածուխները թեժանում են նրա շնչից,
Բոց է ցայտում նրա երախից:
22 Ահռելի ուժ կա նրա պարանոցում,
Նա իր առջևից ահ ու սարսափ է տարածում:
23 Նրա մաշկի շերտերը սերտ միահյուսված են,
Ասես ձուլված լինեն նրա վրա, ամուր և անշարժելի են:
24 Նրա սիրտը քարի պես պինդ է,
Այո՛, ստորին աղացքարի պես պինդ:
25 Երբ նա վեր է կենում, անգամ զորեղներն են սարսափում,
Երբ ուժգին թափ է տալիս իր մարմինը, խուճապ է տարածում:
27 Երկաթը նրա համար ասես ծղոտ լինի,
Պղինձը՝ փտած փայտ:
28 Նետը փախուստի չի մատնում նրան,
Նրա վրա թափվող պարսատիկի քարերը ասես հարդ լինեն նրա համար:
29 Մահակը նրա համար մի ծղոտ է,
Տեգի շաչյունի վրա նա ծիծաղում է:
30 Ասես կավի սրածայր բեկորներով պատված լինի նրա փորատակը,
Նա ցեխի մեջ շարժվելիս այնպիսի հետք է թողնում, ինչպիսին կամնը:*+
31 Նրա շարժումից խոր ջրերն այնպես են բլթբլթում, ինչպես եռացող կաթսայում,
Ծովն ալեկոծվում է, ինչպես եռացող քսուքը՝ տարայում:
32 Իր հետևից նա փայլփլուն ջրահետք է թողնում,
Թվում է, թե խոր ջրերը ճերմակահեր են դառնում:
33 Երկրի վրա նրա նմանը չկա,
Նա այնպես է ստեղծված, որ վախ չիմանա:
34 Նա համարձակ նայում է ամեն գոռոզ արարածի,
Նա թագավորն է բոլոր հուժկու գազանների»: