Հոբ
33 «Հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսիր ինձ,
Ականջ դիր բոլոր ասածներիս:
5 Պատրաստվիր պատասխանել ինձ, եթե կկարողանաս,
Իմ առաջ քո փաստարկները ներկայացնել, քո դիրքորոշումը պաշտպանել:
7 Պետք չէ ինձնից երկյուղել,
Ես չեմ պատրաստվում քեզ ճնշել:
8 Բայց ես լսել եմ քո ասածները,
Լսել եմ քո խոսքերը, որ ասացիր.
9 «Ես անարատ եմ, հանցանք չունեմ,+
Ես մաքուր եմ, սխալ չեմ գործել,+
10 Մինչդեռ Աստված ինձ ճնշելու պատճառներ է գտնում,
Նա ինձ իր թշնամին է համարում,+
11 Իմ ոտքերը ոտնակոճղի մեջ է դնում,
Բոլոր ճանապարհներս մանրակրկիտ զննում»:+
12 Բայց այստեղ դու ճիշտ չես, ուստի քեզ այսպես կպատասխանեմ.
Աստված մահկանացու մարդուց անհամեմատ գերազանց է:+
13 Ինչո՞ւ ես նրանից բողոքում:+
Պատճառն այն է, որ նա քո ասածներին չի՞ պատասխանում:+
14 Աստված խոսում է կրկին ու կրկին,
Բայց ուշադրություն չեն դարձնում մարդիկ:
15 Երազներով, գիշերվա տեսիլքներով է խոսում,+
Երբ մարդկանց վրա խոր քուն է իջնում,
Մինչ նրանք ննջած են իրենց անկողնում:
16 Այդ ժամանակ նա բացում է նրանց ականջը+
Եվ նրանց մտքում դաջում* է իր պատվերները,
17 Որ մարդուն հետ պահի սխալ ճանապարհից,+
Որ նրան պաշտպանի հպարտությունից:+
19 Մարդուն իր ցավն էլ է ուղղում, որից նա տանջվում է իր անկողնում,
Որից նրա ոսկրերն անդադար մղկտում են:
20 Նրա ցավն այնքան ուժգին է, որ հացը նրա համար զզվելի է դառնում,
Եվ անգամ իր սիրելի կերակուրից է նա հրաժարվում:+
21 Աչքիդ առաջ նրա մարմինն այնպես է հյուծվում,
Որ նրա ոսկրերը, որ առաջ չէին երևում, այժմ դուրս են ցցվում:*
23 Եթե հազարավոր պատգամաբերների մեջ գտնվի մեկը,*
Որ պատրաստ լինի այդ մարդուն օգնության հասնել,
Որ նրան սովորեցնի՝ ինչպես արդար լինել,
24 Ապա Աստված բարեհաճ կլինի նրա հանդեպ ու կասի.
25 Թող նրա մարմինը ավելի թարմ* լինի, քան երիտասարդության ժամանակ էր,+
Թող նրան վերադառնա այն նույն ավյունը, որ երիտասարդ օրերին ուներ»:+
Աստված մահկանացու մարդուն կրկին արդար կհամարի:
27 Այդ մարդը, ի լուր բոլորի, կասի.
29 Իսկապես, Աստված անում է այս ամենը մարդու համար
Եվ անում է ոչ մեկ անգամ,
30 Որ նրան գերեզմանից փրկի,
Եվ նա կյանքի լույսը վայելի:+
31 Լսիր ինձ, ո՛վ Հոբ, ուշադրություն դարձրու խոսքերիս,
Լուռ մնա, և ես կշարունակեմ ասելիքս:
32 Պատասխանիր ինձ, եթե ասելու բան ունես,
Խոսիր, քանի որ ես ուզում եմ հաստատել, որ դու ճիշտ ես:
33 Բայց եթե ասելիք չունես, ուրեմն ինձ լսիր,
Լուռ մնա, և ես իմաստություն կսովորեցնեմ քեզ»: