Եսայիա
65 «Ես ինձ հայտնի դարձրի նրանց, ովքեր իմ մասին չեն հարցրել:
Թույլ տվեցի, որ ինձ գտնեն նրանք, ովքեր ինձ չեն փնտրել:+
Մի ազգի, որը չի կանչել իմ անունը, ասացի. «Ահա ես, ահա ես»:+
2 Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի համառ ժողովրդի,+
Նրանց, ովքեր քայլում են չար ճանապարհով,+
Շարժվում են իրենց ցանկություններով,+
3 Մի ժողովրդի, որն անընդհատ առերես վիրավորում է ինձ,+
Պարտեզներում զոհ է մատուցում,+
Աղյուսների վրա ընծաներ է մատուցում՝ այրելով դրանք:
Նրանք ասես ծուխ լինեն իմ քթանցքերում,
Օրնիբուն այրվող կրակ:
6 Այս ամենը գրված է իմ առաջ,
Եվ ես ձեռքերս ծալած չեմ մնա:
Ես նրանց կհատուցեմ,+
Նրանց լիարժեք հատուցում կտամ*
7 Թե՛ իրենց, թե՛ իրենց նախահայրերի հանցանքների համար,+– ասում է Եհովան:–
Քանի որ լեռների վրա ընծաներ են մատուցում՝ այրելով դրանք,
Բլուրների վրա անարգում են ինձ,+
Առաջին բանը, որ կանեմ, նրանց լիարժեք հատուցում տալը կլինի»:
8 Եհովան ասում է. «Երբ ողկույզի մեջ դեռ հյութ է լինում մաճարի համար,
Մարդիկ ասում են՝ «Դեն մի՛ գցիր, որովհետև մեջը դեռ լավ բան կա»:
Այդպես էլ ես, հանուն իմ ծառաների, չեմ կործանի բոլորին:+
Իմ ընտրյալները կստանան այդ երկիրը,
Ու իմ ծառաները կբնակվեն այնտեղ:+
Դա կանեմ հանուն իմ ժողովրդի, որը իմ բարեհաճությունը կփնտրի:
Սեղան եք գցում Բախտի աստծու համար
Եվ բաժակները համեմված գինով եք լցնում Ճակատագրի աստծու համար:
Եվ դուք բոլորդ ծնկի կգաք, որ մորթվեք,+
Քանի որ ես կանչում էի, բայց դուք չէիք պատասխանում,
Խոսում էի, բայց դուք չէիք լսում:+
Շարունակ անում էիք այն, ինչը չար է իմ աչքին,
Ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ»:+
13 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Իմ ծառաները կուտեն, իսկ դուք սոված կմնաք:+
Իմ ծառաները կխմեն,+ իսկ դուք ծարավ կմնաք:
Իմ ծառաները կուրախանան,+ իսկ դուք ամոթահար կլինեք:+
14 Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն,
Իսկ դուք սրտի ցավից կաղաղակեք ու վհատությունից կոռնաք:
15 Ձեզնից հետո դուք մի անուն կթողնեք, որն ընտրյալներս կհիշատակեն անեծք ասելիս:
16 Երկրի վրա ամեն ոք, ով ցանկանա օրհնվել,
Օրհնություն կստանա ինձնից՝ ճշմարտության* Աստծուց,
Երկրի վրա ամեն ոք, ով երդում տալու լինի,
Ճշմարտության Աստծով կերդվի,+
Որովհետև նախկին նեղությունները մոռացված կլինեն,
Իմ աչքի առաջից վերացած կլինեն:+
17 Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում:+
Նախկին բաներն այլևս մտքում չեն լինի,* ոչ էլ սիրտը կճնշեն:+
18 Ուստի ցնծացեք ու առհավետ ուրախացեք այն ամենով, ինչ արարում եմ,
Որովհետև վերստին ստեղծում եմ Երուսաղեմը, որ ուրախության պատճառ լինի,
Ստեղծում եմ նրա ժողովրդին, որ ցնծության պատճառ լինի:+
19 Ես կուրախանամ Երուսաղեմով ու կցնծամ իմ ժողովրդով,+
Նրա մեջ լացի ձայն և ողբագին աղաղակ այլևս չի լսվի»:+
20 «Այնտեղ այլևս չի լինի այնպես, որ նորածին երեխան ընդամենը մի քանի օր ապրի,
Կամ որ տարեց մարդը, իր կյանքի բոլոր օրերը չապրած, մեռնի:
Հարյուր տարեկանում մահացողի մասին կասեն, թե ընդամենը պատանի էր,
Եվ մեղսագործը կանիծվի ու կմեռնի, նույնիսկ եթե հարյուր տարեկան լինի:*
22 Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի,
Ու չեն տնկի, որ ուրիշը ուտի:
Իմ ժողովրդի կյանքը ծառերի կյանքի պես երկար կլինի,+
Եվ իմ ընտրյալները լիովին կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը:
23 Նրանց տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի,+
Երեխաները, որ նրանք կունենան, տառապանք չեն կրի,
Որովհետև նրանք մի սերունդ են, որ օրհնված է Եհովայի կողմից,+
Իրենց զավակներն էլ՝ իրենց հետ:+
24 Նրանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ,
Դեռ խոսելիս կլինեն, ու ես կարձագանքեմ:
Իմ ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի ու ոչինչ չեն ավերի»,+– ասում է Եհովան: