1 Թագավորներ
1 Դավիթ թագավորը ծերացել էր+ ու տարիքն առել: Նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում: 2 Դավթի ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորը թույլ տա՝ իր համար մի կույս աղջիկ փնտրենք, որ սպասավորություն անի թագավորին ու խնամի նրան: Նա քո կողքը կպառկի, որ դու, ո՛վ տեր թագավոր, տաքանաս»: 3 Ուստի Իսրայելի ողջ տարածքում նրանք սկսեցին գեղեցիկ աղջիկ փնտրել: Ի վերջո գտան Աբիսակ+ անունով սունամացի+ մի աղջկա ու բերեցին թագավորի մոտ: 4 Աղջիկն անչափ գեղեցիկ էր: Նա սկսեց խնամել թագավորին և սպասավորություն անել նրան, բայց թագավորը հարաբերություն չունեցավ նրա հետ:
5 Այդ ընթացքում Ադոնիան՝+ Ագգիթի որդին, մեծամտորեն ասում էր. «Ե՛ս եմ թագավոր լինելու»: Նա մի կառք ձեռք բերեց և ծառայության վերցրեց ձիավորների, ինչպես նաև 50 մարդու, որոնք պետք է վազեին իր առջևից:+ 6 Բայց նրա հայրը ոչ մի անգամ չսաստեց նրան* ու չասաց. «Ինչո՞ւ ես այդպիսի բան արել»: Ադոնիայի մայրը նրան ծնել էր Աբիսողոմից հետո, և նա էլ էր շատ գեղեցիկ: 7 Ադոնիան խորհրդակցեց Հովաբի՝ Շարուհեայի որդու և Աբիաթար+ քահանայի հետ, և նրանք իրենց օգնությունն ու աջակցությունը առաջարկեցին Ադոնիային:+ 8 Բայց Սադոկ+ քահանան, Բանեան՝+ Հովիադայի որդին, Նաթան+ մարգարեն, Սեմեին,+ Ռեին և Դավթի զորեղ ռազմիկները+ չաջակցեցին Ադոնիային:
9 Մի օր Ադոնիան ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ զոհաբերեց+ Զոոլեթ քարի մոտ, որը Ենռոգելի մոտակայքում է, ու հրավիրեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց՝ թագավորի ծառաներին: 10 Սակայն Նաթան մարգարեին, Բանեային, Դավթի զորեղ ռազմիկներին և իր եղբորը՝ Սողոմոնին, չհրավիրեց: 11 Նաթանն+ ասաց Բերսաբեին՝+ Սողոմոնի մորը.+ «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝+ Ագգիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, ոչինչ չգիտի այդ մասին: 12 Եկ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և որդուդ՝ Սողոմոնի կյանքը:+ 13 Մտիր Դավիթ թագավորի մոտ ու ասա նրան. «Տե՛ր իմ թագավոր, չէ՞ որ դու երդվել ես քո աղախնին՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, և նա է նստելու իմ գահին»:+ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադոնիան թագավոր դարձել»: 14 Եվ երբ դու թագավորի հետ դեռ խոսելիս լինես, ես կգամ ու կհաստատեմ քո խոսքերը»:
15 Այսպիսով՝ Բերսաբեն մտավ թագավորի ննջասենյակ: Թագավորը շատ ծեր էր, և սունամացի Աբիսակը+ ծառայում էր նրան: 16 Բերսաբեն ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ: Թագավորը հարցրեց. «Ի՞նչ խնդրանքով ես եկել»: 17 Նա էլ պատասխանեց. «Տե՛ր իմ, դու քո Աստված Եհովայով երդվել ես աղախնիդ՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է թագավոր դառնալու ինձնից հետո, և նա է նստելու իմ գահին»:+ 18 Բայց Ադոնիան է թագավոր դարձել, իսկ իմ տեր թագավորը ոչինչ չգիտի այդ մասին:+ 19 Նա մեծ քանակությամբ ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ է զոհաբերել ու հրավիրել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորագլուխ Հովաբին,+ բայց քո ծառա Սողոմոնին չի հրավիրել:+ 20 Եվ հիմա, ո՛վ իմ տեր թագավոր, ողջ Իսրայելի աչքերը քեզ են ուղղված. բոլորը սպասում են, որ հայտնես, թե քեզնից հետո ով է նստելու իմ տեր թագավորի գահին: 21 Այլապես, երբ իմ տեր թագավորը հանգչի իր նախահայրերի հետ, ես ու որդիս՝ Սողոմոնը, դավաճան կհամարվենք»:
22 Երբ Բերսաբեն դեռ խոսում էր թագավորի հետ, Նաթան մարգարեն ներս մտավ:+ 23 Թագավորին իսկույն տեղեկացրին. «Նաթան մարգարեն է եկել»: Նա մոտեցավ թագավորին ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 24 Նաթանն ասաց. «Տե՛ր իմ թագավոր, դու ասե՞լ ես, թե Ադոնիան է թագավորելու քեզնից հետո, և նա է նստելու քո գահին:+ 25 Այսօր նա գնացել է, որ մեծ քանակությամբ ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ զոհաբերի,+ ու հրավիրել է թագավորի բոլոր որդիներին, զորագլուխներին և Աբիաթար քահանային:+ Հիմա նրանք ուտում-խմում են նրա հետ ու բացականչում են. «Կեցցե՛ Ադոնիա թագավորը»: 26 Բայց ո՛չ ինձ՝ քո ծառային, ո՛չ Սադոկ քահանային, ո՛չ Բանեային՝+ Հովիադայի որդուն, ո՛չ էլ քո ծառա Սողոմոնին նա չի հրավիրել: 27 Ո՛վ տեր իմ թագավոր, դու այդպիսի բան անելու իրավունք տվե՞լ ես՝ առանց ինձ՝ ծառայիդ, հայտնելու, թե քեզնից հետո ով է նստելու իմ տեր թագավորի գահին»:
28 Դավիթ թագավորն ասաց. «Բերսաբեին ինձ մո՛տ կանչեք»: Նա էլ ներս մտավ ու կանգնեց թագավորի առաջ: 29 Թագավորը երդվեց ու ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով փրկել է ինձ բոլոր նեղություններից.+ 30 այսօր ես կանեմ այն, ինչ Իսրայելի Աստված Եհովայով երդվել եմ քեզ՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է ինձանից հետո թագավոր լինելու, և նա է իմ փոխարեն նստելու գահիս»»: 31 Այդ ժամանակ Բերսաբեն, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ և ասաց. «Թող իմ տեր Դավիթ թագավորը հավիտյան ողջ լինի»:
32 Դավիթ թագավորն անմիջապես հրամայեց. «Ինձ մո՛տ կանչեք Սադոկ քահանային, Նաթան մարգարեին և Բանեային՝+ Հովիադայի որդուն»: Եվ երբ նրանք եկան թագավորի մոտ,+ 33 նա ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրեք ծառաներիս, իմ ջորու վրա նստեցրեք որդուս՝ Սողոմոնին,+ ու նրան ուղեկցեք Գեհոն:+ 34 Սադոկ քահանան և Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր կօծեն:+ Ապա եղջերափող կհնչեցնեք ու կբացականչեք. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»:+ 35 Հետո նա ձեր ուղեկցությամբ հետ կգա, կնստի իմ գահին և իմ փոխարեն թագավոր կլինի: Ես նրան Իսրայելի և Հուդայի առաջնորդ կնշանակեմ»: 36 Այդ ժամանակ Բանեան՝ Հովիադայի որդին, ասաց թագավորին. «Ամեն: Թող Եհովա Աստված հաստատի իմ տեր թագավորի խոսքերը: 37 Ինչպես որ Եհովան իմ տեր թագավորի հետ է եղել, այնպես էլ թող Սողոմոնի հետ լինի,+ և թող նրա գահը իմ տիրոջ՝ Դավիթ թագավորի գահից ավելի փառավոր դարձնի»:+
38 Այսպիսով՝ Սադոկ քահանան, Նաթան մարգարեն, Բանեան՝+ Հովիադայի որդին, քերեթցիներն ու փելեթցիները+ գնացին, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա+ ու տարան Գեհոն:+ 39 Սադոկ քահանան վրանից*+ վերցրեց յուղով լի եղջյուրն+ ու օծեց Սողոմոնին:+ Այնուհետև եղջերափող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը սկսեց բացականչել. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»: 40 Դրանից հետո ժողովուրդը նրա հետևից գնաց: Մարդիկ սրինգ էին նվագում և մեծ ցնծությամբ ուրախանում էին, այնպես որ երկիրը ցնցվում* էր նրանց ձայներից:+
41 Ադոնիան և նրա բոլոր հյուրերը նոր էին վերջացրել ուտելը,+ երբ լսեցին այդ աղմուկը: Եղջերափողի ձայնը լսելով՝ Հովաբը հարցրեց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»: 42 Մինչ նա խոսում էր, եկավ Հովնաթանը՝+ Աբիաթար քահանայի որդին: Ադոնիան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու լավ* մարդ ես ու լավ լուր բերած կլինես»: 43 «Ո՛չ,– պատասխանեց Հովնաթանը:– Մեր տեր Դավիթ թագավորը Սողոմոնին է թագավոր դարձրել: 44 Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարեին, Բանեային՝ Հովիադայի որդուն, քերեթցիներին ու փելեթցիներին ուղարկեց Սողոմոնի հետ. նրանք նստեցրին նրան թագավորի ջորու վրա ու գնացին:+ 45 Հետո Սադոկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում: Այնտեղից բոլորը ուրախանալով վերադարձան, ու քաղաքում իրարանցում սկսվեց: Հենց այդ աղմուկն է, որ լսում եք: 46 Եվ ասեմ, որ Սողոմոնն արդեն թագավորական գահին է: 47 Թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր Դավիթ թագավորին շնորհավորելու և ասացին. «Թող քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից ավելի փառավորի ու թող նրա գահը քո գահից ավելի փառավոր դարձնի»: Եվ թագավորը իր անկողնում խոնարհվեց Աստծու առաջ: 48 Ապա ասաց. «Փա՛ռք Իսրայելի Աստված Եհովային, ով այսօր այնպես արեց, որ իմ գահին նստող լինի, և թույլ տվեց, որ աչքերս տեսնեն դա»»:
49 Ադոնիայի բոլոր հյուրերը սարսափահար եղան: Նրանք վեր կացան, ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով: 50 Ադոնիան նույնպես վախեցավ Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից:+ 51 Սողոմոնին տեղեկացրին. «Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից: Նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից և ասում է. «Թող Սողոմոն թագավորը նախ երդվի ինձ, որ իր ծառային սրի չի քաշի»»: 52 Դա լսելով՝ Սողոմոնն ասաց. «Եթե նա արժանավայել կերպով վարվի, նրա գլխից մի մազ անգամ չի պակասի:+ Բայց եթե մի վատ բան անի, կմեռնի»: 53 Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց Ադոնիայի հետևից, և նրան իջեցրին զոհասեղանի մոտից: Ադոնիան եկավ ու խոնարհվեց Սողոմոն թագավորի առաջ, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»: