Եզրաս
7 Այս ամենից հետո՝ Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի+ իշխանության օրոք, Եզրասը*+ դուրս եկավ Բաբելոնից: Նա Սարայիայի որդին+ էր, Սարայիան՝ Ազարիայի, նա՝ Քեղկիայի,+ 2 նա՝ Սեղումի, նա՝ Սադոկի, նա՝ Աքիտոբի, 3 նա՝ Ամարիայի, նա՝ Ազարիայի,+ նա՝ Մարիոթի, 4 նա՝ Զարիայի, նա՝ Օզիի, նա՝ Բոկկիի, 5 նա՝ Աբիսուայի, նա՝ Փենեհեսի,+ նա՝ Եղիազարի,+ նա էլ՝ ավագ քահանա Ահարոնի:+ 6 Եվ այսպես՝ Եզրասը դուրս եկավ Բաբելոնից: Նա գրագիր* էր և լավ գիտեր Մովսեսի օրենքը,*+ որը տվել էր Իսրայելի Աստված Եհովան: Եվ քանի որ Եհովան՝ Եզրասի Աստվածը, նրա հետ էր,* թագավորը տվեց նրան այն ամենը, ինչ նա խնդրեց:
7 Արտաքսերքսեսի իշխանության յոթերորդ տարում Եզրասը Իսրայելի ժողովրդից, քահանաներից, ղևտացիներից,+ երգիչներից,+ դռնապաններից+ ու տաճարի սպասավորներից*+ ոմանց հետ մեկնեց Երուսաղեմ: 8 Նա տեղ հասավ թագավորի իշխանության յոթերորդ տարվա հինգերորդ ամսում: 9 Բաբելոնից իր ուղևորությունը նա սկսեց առաջին ամսվա առաջին օրը և հինգերորդ ամսվա առաջին օրը հասավ Երուսաղեմ: Ողջ ուղևորության ընթացքում նրա Աստվածը նրա հետ էր:*+ 10 Եզրասը սրտով տրամադրվել էր* քննելու Եհովայի Օրենքը, կատարելու այն+ և Իսրայելի ժողովրդին սովորեցնելու դրա կանոններն ու սկզբունքները:+
11 Արտաքսերքսես թագավորը հետևյալ նամակը տվեց քահանա ու գրագիր Եզրասին, ով գիտակ էր Եհովայի պատվիրանները և Իսրայելին տված նրա կանոնները ուսումնասիրելու հարցում:
12 * «Թագավորների թագավոր Արտաքսերքսեսը՝+ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու Օրենքի գրագրին. խաղաղությո՛ւն քեզ: 13 Ես հրաման եմ արձակում, որ իմ տերության մեջ ապրող իսրայելացիներից, ինչպես նաև նրանց քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է քեզ հետ գնալ Երուսաղեմ:+ 14 Ես՝ թագավորս, ու իմ յոթ խորհրդականները ուղարկում ենք քեզ՝ պարզելու, թե Երուսաղեմում և ողջ Հուդայում մարդիկ արդյոք պահում են քո Աստծու Օրենքը, որը քեզ է վստահված:* 15 Քեզ հետ տար այն արծաթն ու ոսկին, որ թագավորն ու նրա խորհրդականները հոժարակամորեն նվիրաբերել են Իսրայելի Աստծուն, որի բնակավայրը Երուսաղեմում է, 16 նաև այն ողջ արծաթն ու ոսկին, որ քեզ կհանձնեն Բաբելոնի մարզում, և ժողովրդի ու քահանաների նվերները, որ հոժարակամորեն կտան իրենց Աստծու տան համար, որը Երուսաղեմում է:+ 17 Այդ փողով առանց հապաղելու կգնես ցլեր,+ արու ոչխարներ,+ գառներ,+ ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրանց հետ մատուցվող հացի ընծաների+ և ըմպելիքի ընծաների+ համար: Այդ ամենը կմատուցես քո Աստծու տան զոհասեղանի վրա, որ Երուսաղեմում է:
18 Մնացած արծաթն ու ոսկին դու և ծառայակիցներդ կօգտագործեք այնպես, ինչպես հարկ կհամարեք՝ համաձայն ձեր Աստծու կամքի: 19 Իսկ քեզ տրված բոլոր այն անոթները, որ Աստծու տանը մատուցվող ծառայությունների համար են, կհասցնես Երուսաղեմ ու կդնես Աստծու տանը:+ 20 Քո Աստծու տանը անհրաժեշտ այլ բաների համար միջոցներ կվերցնես թագավորի գանձարանից:+
21 Ես՝ Արտաքսերքսես թագավորս, Անդրգետքի* բոլոր գանձապահներին այսպիսի հրաման եմ տվել. «Երկնքի Աստծու Օրենքի գրագիրը՝ Եզրաս+ քահանան, ինչ էլ խնդրի ձեզնից, առանց հապաղելու կտաք, 22 մինչև իսկ 100 տաղանդ* արծաթ, 100 քոռ* ցորեն, 100 մար* գինի,+ 100 մար յուղ+ և անսահմանափակ քանակությամբ աղ:+ 23 Ինչ որ երկնքի Աստվածը կարգադրել է իր տան հետ կապված, թող նախանձախնդրությամբ արվի,+ որ Աստծու ցասումը չգա թագավորի ողջ տերության և նրա որդիների վրա:+ 24 Նաև տեղեկացնում եմ, որ չի թույլատրվում հարկ, տուրք+ կամ մաքս գանձել քահանաներից, ղևտացիներից, երաժիշտներից,+ դռնապաններից, տաճարի սպասավորներից+ և Աստծու տան մյուս աշխատողներից»:
25 Դու, Եզրա՛ս, քո Աստծու կողմից տրված իմաստությամբ նշանակիր դատական պաշտոնյաներ ու դատավորներ, որ արդարադատություն գործադրեն Անդրգետքի ողջ ժողովրդի համար՝ այն բոլոր մարդկանց, ովքեր գիտեն քո Աստծու օրենքները: Իսկ չիմացողներին սովորեցրեք:+ 26 Ով չհնազանդվի քո Աստծու Օրենքին կամ թագավորի օրենքին, պետք է անհապաղ պատժի ենթարկվի՝ լինի մահ, արտաքսում, տուգանք, թե բանտարկություն»:
27 Փա՜ռք Եհովային՝ մեր նախահայրերի Աստծուն, ով մղեց թագավորին բարեկարգել Եհովայի տունը, որ Երուսաղեմում է:+ 28 Հավատարիմ սեր դրսևորելով իմ հանդեպ՝ նա այնպես արեց, որ թագավորը,+ նրա խորհրդականներն+ ու հզոր իշխանները բարեհաճ լինեն իմ հանդեպ: Զգալով իմ Աստված Եհովայի աջակցությունը՝ քաջությամբ լցվեցի: Ես կանչեցի իսրայելացիների առաջնորդներից ոմանց, որ գան ինձ հետ: