Հայտնություն
21 Ես տեսա մի նոր երկինք ու նոր երկիր,+ քանի որ նախկին երկինքն ու երկիրը չքվել էին,+ և ծովն+ այլևս չկար: 2 Նաև տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ և որպես հարս՝ զարդարված էր ու պատրաստ էր հանդիպելու իր ամուսնուն:+ 3 Ապա գահից լսեցի մի բարձր ձայն, որն ասաց. «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ: Նրանք կլինեն Աստծու ժողովուրդը, ու նա նրանց հետ կլինի:+ 4 Աստված կսրբի նրանց աչքերից բոլոր արցունքները:+ Այլևս ո՛չ մահ կլինի,+ ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ:+ Նախկինում եղած բաները անցյալում մնացին»:
5 Նա, ով նստած էր գահին,+ ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»:*+ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը վստահելի են ու ճիշտ»: 6 Ապա ասաց ինձ. «Դրանք կատարվեցին: Ես եմ Ալֆան և Օմեգան ՝* սկիզբը և վերջը:+ Նրան, ով ծարավ է, ես կյանքի ջրի աղբյուրից ձրի ջուր կտամ:+ 7 Հաղթողը կժառանգի այս բաները: Ես նրա Աստվածը կլինեմ, և նա իմ որդին կլինի: 8 Իսկ վախկոտները, անհավատները,+ պիղծ ու գարշելի մարդիկ, մարդասպանները,+ անբարոյականները,*+ ոգեհարցները, կռապաշտները և բոլոր ստախոսները+ կգցվեն այրվող ծծմբով կրակե լիճը:+ Սա երկրորդ մահն է»:+
9 Հետո մի հրեշտակ եկավ, մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով+ լիքը յոթ թասերն ունեին, և ինձ ասաց. «Արի քեզ ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»:+ 10 Ոգու զորությամբ նա ինձ տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց սուրբ քաղաք Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ 11 և շողում էր Աստծու փառքով:+ Դրա փայլը նման էր շատ թանկարժեք քարի՝ մաքուր բյուրեղի պես փայլող հասպիսի:+ 12 Քաղաքը մեծ ու բարձր պարիսպ ուներ և 12 դարպաս: Դարպասների մոտ 12 հրեշտակներ կային, և դարպասների վրա Իսրայելի 12 ցեղերի անուններն էին փորագրված: 13 Երեք դարպաս արևելյան կողմում էր, երեք դարպաս՝ հյուսիսային կողմում, երեք դարպաս՝ հարավային կողմում, և երեք դարպաս՝ արևմտյան կողմում:+ 14 Քաղաքի պարիսպը 12 հիմնաքար ուներ, և դրանց վրա Գառան 12 առաքյալների անուններն էին գրված:+
15 Ինձ հետ խոսողի ձեռքում չափման գործիք կար՝ ոսկե եղեգ, որը քաղաքը, դրա դարպասներն ու պարիսպը չափելու համար էր:+ 16 Քաղաքը քառակուսի էր. դրա երկարությունը լայնության չափ էր: Նա եղեգով չափեց քաղաքը: Այն 12 000 ասպարեզ* էր. երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար էին: 17 Հրեշտակը չափեց նաև պարսպի բարձրությունը: Այն 144 կանգուն* էր: Նա չափում էր այն չափման միավորով, որով մարդիկ են չափում: 18 Պարիսպը հասպիսից էր,+ իսկ քաղաքը՝ մաքուր ոսկուց, որն ասես ջինջ ապակի լիներ: 19 Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին տարբեր տեսակի թանկարժեք քարերով: Առաջին հիմքը հասպիսից էր, երկրորդը՝ շափյուղայից, երրորդը՝ քաղկեդոնից, չորրորդը՝ զմրուխտից, 20 հինգերորդը՝ սարդոնիքսից, վեցերորդը՝ սարդիոնից, յոթերորդը՝ ոսկեքարից, ութերորդը՝ բերիլից, իններորդը՝ տպազիոնից, տասներորդը՝ քրիզոպրազից, տասնմեկերորդը՝ հակինթից, և տասներկուերորդը՝ ամեթիստից: 21 Իսկ 12 դարպասները 12 մարգարիտներ էին. դրանցից յուրաքանչյուրը պատրաստված էր մեկ մարգարտից: Քաղաքի գլխավոր փողոցը մաքուր ոսկուց էր՝ ապակու պես թափանցիկ:
22 Ես այնտեղ տաճար չտեսա, քանի որ տաճարը Ամենակարող Եհովա* Աստվածն էր,+ նաև Գառը: 23 Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում այն,+ և դրա ճրագը Գառն էր:+ 24 Ազգերը կքայլեն այդ լույսի ներքո,+ և երկրի թագավորները կփառավորեն քաղաքը: 25 Դրա դարպասները օրվա ընթացքում երբեք չեն փակվի, որովհետև այնտեղ գիշեր չի լինի:+ 26 Եվ ազգերի փառքն ու պատիվը կբերեն այնտեղ:+ 27 Որևէ պիղծ բան չի մտնի այդ քաղաք, և ոչ էլ մեկը, ով գարշելի բաներ է անում ու սուտ է խոսում:+ Կմտնեն միայն նրանք, ում անունները գրված են Գառան կյանքի գրքում:+