Զաքարիա
1 Դարեհի իշխանության երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիա* մարգարեին՝+ Ադդովի որդի Բարաքիայի որդուն.
2 – Ես՝ Եհովաս, խիստ բարկացել էի ձեր հայրերի վրա:+
3 Իսկ հիմա ասա ժողովրդին. «Սա է Զորքերի տեր Եհովայի խոսքը. «Վերադարձեք ինձ մոտ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և ես կվերադառնամ ձեզ մոտ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–
4 Մի՛ եղեք ձեր հայրերի պես: Այն ժամանակվա մարգարեները ազդարարում էին նրանց. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Խնդրում եմ, հետ դարձեք ձեր չար ճանապարհներից և թողեք ձեր չար գործերը»»:+
Բայց նրանք չէին լսում ինձ և ուշադրություն չէին դարձնում իմ խոսքերին,+– ասում է Եհովան:–
5 Հիմա որտե՞ղ են ձեր հայրերը: Իսկ մարգարենե՞րը: Ճիշտ է, մարգարեներն էլ հավիտյան չապրեցին, 6 բայց չէ՞ որ ձեր հայրերը տեսան, թե ինչպես կատարվեցին իմ խոսքերն ու վճիռները, որ ազդարարել էի իմ ծառաների՝ մարգարեների միջոցով:+ Եվ նրանք վերադարձան ինձ մոտ ու ասացին. «Զորքերի տեր Եհովան մեզ վրա բերեց այն, ինչին արժանի էինք մեր բռնած ճանապարհների ու մեր գործերի համար: Նա արեց այն, ինչ վճռել էր»»»:+
7 Դարեհի իշխանության երկրորդ տարում՝+ 11-րդ ամսվա, այսինքն՝ սեբաթ* ամսվա 24-րդ օրը, Եհովան տեսիլք տվեց* Զաքարիա մարգարեին՝ Ադդովի որդի Բարաքիայի որդուն: 8 Զաքարիան ասում է.
– Գիշերը տեսիլքում ես տեսա կարմիր ձի հեծած մի մարդու, որը կանգ էր առել ձորում՝ մրտենիների մեջ, իսկ նրա հետևում ուրիշ ձիավորներ կային՝ կարմիր, դարչնակարմրավուն ու սպիտակ ձիեր հեծած:
9 Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»:
Հրեշտակը պատասխանեց. «Ես քեզ կհայտնեմ, թե ովքեր են»:
10 Իսկ ձի հեծած մարդը, որ կանգ էր առել մրտենիների մեջ, ասաց. «Այս ձիավորները նրանք են, ում Եհովան ուղարկել է երկրով մեկ շրջելու»: 11 Ապա ձիավորներն ասացին Եհովայի այդ հրեշտակին, որը կանգ էր առել մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ ու տեսանք, որ ամբողջ երկիրը խաղաղ է ու անխռով»:+
12 Եհովայի հրեշտակն* ասաց. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, դեռ ինչքա՞ն չես գթալու Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին,+ որոնց վրա 70 տարի բարկացած ես եղել»:+
13 Եհովան ինձ հետ խոսող հրեշտակին պատասխանեց բարի ու մխիթարական խոսքերով: 14 Ապա ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Բացականչի՛ր. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Երուսաղեմի և Սիոնի, այո՛, մեծ նախանձախնդրությամբ:+ 15 Ես շատ զայրացած եմ ազգերի վրա, որոնք իրենց համար անհոգ ապրում են.+ ես մի փոքր էի բարկացել ժողովրդիս վրա,+ բայց ազգերը չափազանց խիստ վարվեցին նրա հետ»:+
16 Եվ հիմա Եհովան ասում է. «Ես կրկին գթասրտությամբ կվարվեմ Երուսաղեմի հետ:+ Այնտեղ կկառուցվի իմ տունը,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– և շինարարները չափման լար կձգեն Երուսաղեմով մեկ»»:+
17 Դարձյալ բացականչի՛ր. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Իմ քաղաքները նորից բարիքներով կլցվեն: Ես՝ Եհովաս, կրկին կմխիթարեմ Սիոնին,+ և Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի»»»:+
18 Հետո ես վեր նայեցի ու չորս եղջյուր տեսա:+ 19 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Ի՞նչ եղջյուրներ են սրանք»: Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցիրուցան արեցին Հուդայի,+ Իսրայելի+ ու Երուսաղեմի ժողովրդին»:+
20 Այնուհետև Եհովան ինձ ցույց տվեց չորս արհեստավորների: 21 Ես հարցրի. «Նրանք ի՞նչ են անելու»:
Ինձ ասվեց. «Եղջյուրները այնպես ցիրուցան արեցին Հուդայի ժողովրդին, որ ոչ մեկը չկարողացավ գլուխ բարձրացնել: Բայց արհեստավորները գալու են, որ սարսափի մեջ գցեն ազգերին, կոտրեն ազգերի եղջյուրները, որոնք իրենց եղջյուրներով հարվածեցին Հուդայի ժողովրդին և ցիրուցան արեցին նրան»: