Եսայիա
36 Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+ 2 Ասորեստանի թագավորը ռաբսակին* Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց+ Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ: Նրանք կանգ առան վերին ավազանի ջրատարի մոտ,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:+ 3 Ռաբսակին ընդառաջ դուրս եկան արքունիքի վերակացու Եղիակիմը՝+ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին:
4 Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասեք. «Ահա թե ինչ է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. «Ինչի՞ վրա ես հույսդ դրել:+ 5 Դու ասում ես. «Ես թե՛ ռազմավարական ծրագիր ունեմ, թե՛ պատերազմ մղելու զորություն»: Բայց դրանք դատարկ խոսքեր են: Այդ ո՞ւմ ես ապավինում, որ համարձակվում ես ապստամբել իմ դեմ:+ 6 Դու ապավինում ես այդ կոտրված եղեգի՝ Եգիպտոսի օգնությանը. եթե մի մարդ հենվի դրա վրա, այն կմտնի նրա ձեռքը ու կծակի: Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար:+ 7 Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «Մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային», այդ նրա սրբավայրերն ու զոհասեղանները չէի՞ն, որ դու, Եզե՛կիա, վերացրիր+ և Հուդային ու Երուսաղեմին ասացիր. «Միայն այս զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք»»»:+ 8 Գրազ արի իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ.+ քեզ 2 000 ձի տամ, տեսնենք՝ կկարողանա՞ս հեծյալներ գտնել դրանց համար: 9 Եթե հույսդ Եգիպտոսի կառքերն ու ձիավորներն են, ինչպե՞ս կարող ես հետ մղել թեկուզև մեկ կառավարչի՝ իմ տիրոջ ծառաներից ամենաաննշանին: 10 Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ եկել այս երկիրը կործանելու: Եհովան ինքն է ինձ ասել. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և կործանի՛ր այն»»:
11 Դա լսելով՝ Եղիակիմը, Սեբնան+ ու Հովաքը ռաբսակին+ ասացին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ արամերեն*+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող այս մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր»:+ 12 Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ: Չէ՞ որ պարսպի վրայի այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպես և դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»:
13 Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց.+ «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 14 Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան ձեզ խաբի, որովհետև նա չի կարող փրկել ձեզ:+ 15 Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝+ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»: 16 Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 17 մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր,+ որը ձեր երկրի նման է՝ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր: 18 Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից:+ 19 Ո՞ւր են Եմաթի ու Արփադի աստվածները:+ Ո՞ւր են Սեֆարուիմի+ աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 20 Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+
21 Բայց նրանք լուռ էին: Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, քանի որ թագավորը հրամայել էր. «Չպատասխանե՛ք նրան»:+ 22 Արքունիքի վերակացու Եղիակիմը՝ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին, պատռած հագուստներով եկան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին ռաբսակի խոսքերը: