Հայտնություն
3 «Սարդեսի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով ունի Աստծու յոթ ոգիներն+ ու յոթ աստղերը.+ «Գիտեմ քո գործերի մասին, նաև այն, որ անուն ես հանել, թե ողջ ես, սակայն իրականում մեռած ես:+ 2 Արթո՛ւն եղիր+ և ամրացրո՛ւ մնացածներին,* որոնք քիչ էր մնում՝ մեռնեին, քանի որ տեսնում եմ, որ դու չես անում բոլոր այն գործերը, որոնք Աստված ակնկալում է քեզնից: 3 Ուստի հիշիր, թե ինչ ստացար և ինչ լսեցիր, պահպանիր այն ու զղջա:+ Եթե չարթնանաս, կգամ գողի պես,+ և չես իմանա, թե դա որ ժամին կլինի:+
4 Սակայն քո մեջ՝ Սարդեսում, մի քանիսը չպղծեցին իրենց հագուստը:+ Նրանք կքայլեն ինձ հետ սպիտակ հագուստով,+ որովհետև արժանի են: 5 Ով հաղթի,+ սպիտակ հագուստ կհագնի,+ և ես նրա անունը ոչ մի դեպքում չեմ ջնջի կյանքի գրքից,+ այլ կընդունեմ այն իմ Հոր և նրա հրեշտակների առաջ:+ 6 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»:
7 Ֆիլադելֆիայի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով սուրբ է+ և ճշմարիտ,+ ով Դավթի բանալին ունի,+ ով այնպես է բացում, որ ոչ ոք չի կարող փակել, և այնպես է փակում, որ ոչ ոք չի կարող բացել. 8 «Գիտեմ քո գործերի մասին: Քո առաջ մի դուռ եմ բացել,+ որը ոչ ոք չի կարող փակել: Գիտեմ, որ թեև ուժդ քիչ է, բայց պահել ես իմ խոսքը և չես ուրացել իմ անունը: 9 Սատանայի ժողովարանից նրանց, ովքեր ասում են, թե հրեա են, մինչդեռ ստում են,+ կստիպեմ, որ գան ու խոնարհվեն քո ոտքերի առաջ, և նրանք կիմանան, որ ես սիրեցի քեզ: 10 Քանի որ դու պահեցիր իմ դիմացկունության մասին խոսքը,*+ ես էլ քեզ կպահեմ փորձության ժամին,+ որը գալու է՝ ողջ երկրի բնակիչներին փորձության ենթարկելու: 11 Շուտով գալու եմ:+ Պահպանիր այն, ինչ ունես, որ ոչ ոք չվերցնի քո պսակը:+
12 Ով հաղթի, նրան սյուն կդարձնեմ իմ Աստծու տաճարում, և նա միշտ կմնա այնտեղ: Ես նրա վրա կգրեմ իմ Աստծու անունը+ և իմ Աստծու քաղաքի՝ նոր Երուսաղեմի անունը,+ որն իջնում է երկնքից՝ իմ Աստծու մոտից, կգրեմ նաև իմ նոր անունը:+ 13 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»:
14 Լաոդիկեայի+ ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Ամենը՝+ հավատարիմ և ճշմարիտ+ վկան՝+ Աստծու առաջին ստեղծագործությունը.+ 15 «Գիտեմ քո գործերի մասին. դու ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք: Երանի՜ թե սառը կամ տաք լինեիր: 16 Բայց քանի որ ո՛չ տաք ես,+ ո՛չ էլ սառը,+ այլ գոլ ես, ես փսխելու եմ քեզ: 17 Դու ասում ես. «Ես հարուստ եմ,+ շատ բաներ եմ ձեռք բերել ու ոչ մի բանի կարիք չունեմ»: Սակայն չգիտես, որ թշվառ ես ու խղճուկ, աղքատ, կույր ու մերկ: 18 Ուստի քեզ խորհուրդ եմ տալիս կրակով զտված ոսկի գնել ինձանից, որ հարստանաս, և սպիտակ հագուստ գնել, որ հագնես ու քո ամոթալի մերկությունը չերևա,+ նաև աչքի սպեղանի, որ քսես աչքերիդ+ ու տեսնես:+
19 Բոլոր նրանց, ում սիրում* եմ, ուղղում եմ ու խրատում:+ Ուրեմն նախանձախնդիր եղիր և զղջա:+ 20 Ահա կանգնած եմ դռան առաջ և թակում եմ: Ես կմտնեմ նրա տուն, ով կլսի իմ ձայնը և դուռը կբացի, ու մենք միասին կընթրենք: 21 Ով հաղթի,+ նրան թույլ կտամ, որ ինձ հետ նստի իմ գահին,+ ինչպես որ ես հաղթեցի և իմ Հոր հետ նստեցի+ իր գահին: 22 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»»: