1 Տարեգրություն
20 Տարվա սկզբին՝* այն ժամանակ, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս, Հովաբը+ արշավեց ամմոնացիների երկիր և ավերեց այն: Նա գնաց ու պաշարեց Ռաբան,+ իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում:+ Հովաբը հարձակվեց Ռաբայի վրա ու կործանեց այն:+ 2 Դավիթը Մեղքոմի* գլխից հանեց թագը, որի վրա թանկարժեք քարեր կային: Պարզվեց, որ այն մեկ տաղանդ* ոսկի էր կշռում: Թագը դրեցին Դավթի գլխին: Դավիթը նաև մեծ քանակությամբ ավար վերցրեց այդ քաղաքից,+ 3 իսկ դրա բնակիչներին դուրս հանեց ու հարկադիր աշխատանքի դրեց.+ նրանք պետք է քարեր սղոցեին, աշխատեին երկաթե սուր գործիքներով ու կացիններով: Նա այդպես վարվեց ամմոնացիների բոլոր քաղաքների հետ: Այնուհետև Դավիթն իր ողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ:
4 Դրանից հետո Գազերում իսրայելացիների ու փղշտացիների միջև պատերազմ տեղի ունեցավ: Այդ ժամանակ հուսացի Սիբակը+ սպանեց Սեփիային, որը ռաֆայիմների+ սերնդից էր, և փղշտացիները պարտություն կրեցին:
5 Դարձյալ պատերազմ բռնկվեց փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանան սպանեց Լեեմիին՝ գեթացի Գողիաթի+ եղբորը, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի* գլանի էր նման:+
6 Հետո պատերազմ տեղի ունեցավ Գեթում:+ Այնտեղ մի աժդահա մարդ կար,+ որը նույնպես ռաֆայիմների սերնդից էր: Նա իր ձեռքերին ու ոտքերին վեցական մատ ուներ, ընդհանուր հաշվով՝ 24 մատ:+ 7 Այդ մարդը ծաղրում էր+ Իսրայելին, ուստի Հովնաթանը՝ Դավթի եղբայր Սեմաայի+ որդին, սպանեց նրան:
8 Այս մարդիկ գեթացի էին՝+ ռաֆայիմների+ սերնդից: Նրանք ընկան Դավթի ու նրա ռազմիկների ձեռքով: