Եսայիա
62 Հանուն Սիոնի բարօրության՝ ես չեմ լռի,+
Հանուն Երուսաղեմի՝ չեմ հանդարտվի,
Մինչև որ նրա արդարությունը չշողա պայծառ լույսի պես,+
Եվ նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես:+
Դու նոր անունով կկոչվես,+
Որը ես՝ Եհովաս, անձամբ կտամ քեզ:
3 Դու գեղեցիկ պսակ կդառնաս Եհովայի ձեռքում,
Արքայական գլխափաթթոց՝ քո Աստծու ափում:
4 Դու այլևս լքված կին չես կոչվի,+
Եվ քո երկիրը այլևս ամայի չի համարվի,+
Այլ քեզ կկոչեն «Իմ հավանությունն ունեցող»,+
Քո երկիրը՝ «Ամուսին ունեցող»,
Որովհետև ես՝ Եհովաս, իմ հավանությունը կտամ քեզ,
Եվ քո երկիրը կլինի ամուսնացած կնոջ պես:
5 Ինչպես որ երիտասարդն է կնության առնում կույսին,
Այնպես էլ քո բնակիչները կնության կառնեն քեզ:
Քո Աստվածը կցնծա քեզնով,
Ինչպես որ փեսան է ցնծում իր հարսնացուով:+
6 Պարիսպներիդ վրա, ո՛վ Երուսաղեմ, ես ժամապահներ եմ կանգնեցրել:
Նրանք երբեք չպետք է լռեն՝ ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը:
Ո՛վ Եհովայի մասին խոսողներ, դադար մի՛ առեք,
7 Հանգիստ մի՛ տվեք ձեր Աստծուն, մինչև որ նա հաստատի Երուսաղեմը,
Այո՛, մինչև որ այդ քաղաքը դառնա ողջ երկրի գովաբանության առարկան»:+
8 Եհովան, բարձրացնելով իր աջ ձեռքն ու հզոր բազուկը, երդվել է.
«Քո հացահատիկն այլևս չեմ տա թշնամիներիդ որպես կերակուր,
Օտարականները չեն խմի քո գինին, որի համար տքնաջան աշխատել ես:+
9 Այլ հացահատիկը հավաքողները հենց իրենք էլ կուտեն այն ու կգովաբանեն Եհովային,
Խաղողը հավաքողները հենց իրենք էլ կխմեն այն իմ սուրբ գավիթներում»:+
10 Անցե՛ք, անցե՛ք դարպասներով:
Մաքրե՛ք ճանապարհը ժողովրդի համար:+
Կառուցե՛ք, մայրուղի՛ կառուցեք:
Այն մաքրե՛ք քարերից:+
Ժողովուրդների համար նշանասյո՛ւն կանգնեցրեք:+
11 Եհովան մինչև երկրի ծայրերը ազդարարել է.
«Ասե՛ք Սիոնի դստերը.
«Ահա գալիս է քո փրկությունը:+
Աստծու մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,
Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է»»:+