Մատթեոս
15 Հետո Երուսաղեմից փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ* եկան: Նրանք մոտեցան Հիսուսին+ և ասացին. 2 «Ինչո՞ւ են քո աշակերտները խախտում մեր նախնիների ավանդույթը. ուտելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը»:*+
3 Նա էլ պատասխանեց. «Իսկ դո՞ւք ինչու եք, հանուն ձեր ավանդույթների, Աստծու պատվիրանը խախտում:+ 4 Օրինակ՝ Աստված ասել է՝ «Պատվիր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 5 Բայց դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, Աստծուն խոստացված ընծա է»,+ 6 նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել* իր ծնողներին»: Այդպես, հանուն ձեր ավանդույթի, Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+ 7 Կեղծավորնե՛ր, Եսայիա մարգարեն շատ տեղին է ասել ձեր մասին.+ 8 «Այս մարդիկ միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից: 9 Զուր է նրանց պաշտամունքը, որովհետև մարդկային պատվիրաններն են սովորեցնում որպես ուսմունքներ»»:+ 10 Եվ ժողովրդին իր մոտ կանչելով՝ ասաց. «Լսեք և հասկացեք սա.+ 11 մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նա դնում է իր բերանը, այլ այն, ինչ դուրս է գալիս նրա բերանից»:+
12 Այնուհետև աշակերտները եկան ու ասացին նրան. «Գիտե՞ս, փարիսեցիները վրդովվեցին քո խոսքերից»:+ 13 Նա պատասխանեց. «Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի: 14 Ուշադրություն մի՛ դարձրեք նրանց: Նրանք կույր առաջնորդներ են: Իսկ եթե կույրն է առաջնորդում կույրին, երկուսն էլ փոսը կընկնեն»:+ 15 Պետրոսն ասաց. «Բացատրիր մեզ այն օրինակը»: 16 Նա էլ ասաց. «Մի՞թե դուք էլ դեռ չեք հասկանում:+ 17 Չգիտե՞ք, որ ինչ դնում եք ձեր բերանը, անցնում է ստամոքսով և հետո արտաքնոցն է գնում: 18 Մինչդեռ բերանից դուրս եկածը սրտից է գալիս, և հենց դա է, որ կարող է պղծել մարդուն:+ 19 Օրինակ՝ սրտից են գալիս մեղավոր մտքերը,+ որ տանում են սպանության, ամուսնական դավաճանության, անբարոյական այլ արարքների,* գողության, սուտ վկայության, աստվածանարգության:* 20 Այսպիսի բաներն են պղծում մարդուն, ոչ թե անլվա ձեռքերով հաց ուտելը»:
21 Հիսուսը այնտեղից գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը:+ 22 Այդ կողմերում ապրող մի փյունիկեցի կին եկավ ու սկսեց աղերսել նրան՝ բացականչելով. «Խղճա՛ ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի: Աղջիկս դիվահար է ու շատ է տանջվում»:+ 23 Բայց Հիսուսը մի բառ անգամ չպատասխանեց: Աշակերտները մոտեցան ու ասացին. «Ճանապարհիր նրան, որ գնա, որովհետև շարունակ աղերսելով գալիս է մեր հետևից»: 24 Հիսուսը պատասխանեց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի՝ ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»:+ 25 Բայց կինը մոտեցավ ու ծնկի գալով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Հիսուսը պատասխանեց. «Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»: 27 Կինն էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»:+ 28 Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը: Թող քո ուզածը կատարվի»: Եվ այդ պահին նրա աղջիկն առողջացավ:
29 Այնտեղից Հիսուսը գնաց Գալիլեայի ծովի+ մոտ ու բարձրացավ մի սար: Եվ երբ նստած էր այնտեղ, 30 մարդկանց մի մեծ բազմություն նրա մոտ եկավ: Նրանք իրենց հետ բերել էին կաղերի, հաշմանդամների, կույրերի, համրերի և շատ ուրիշ հիվանդների: Նրանց բերում էին Հիսուսի ոտքերի մոտ, և նա բուժում էր նրանց:+ 31 Տեսնելով, որ համրերը խոսում են, հաշմանդամները ապաքինվում են, կաղերը քայլում են, և կույրերը տեսնում են՝ մարդիկ ապշում էին ու փառաբանում Իսրայելի Աստծուն:+
32 Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն: Չեմ ուզում սոված գնան, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն»:+ 33 Աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց այդքան հաց գտնենք, որ այս մեծ բազմությունը ուտի ու կշտանա»:+ 34 Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ հաց, նաև մի քանի փոքր ձուկ»: 35 Ուստի ժողովրդին պատվիրելով, որ նստեն գետնին՝ 36 նա վերցրեց յոթ հացն ու այդ մի քանի ձուկը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, աշակերտներն էլ տվեցին ժողովրդին:+ 37 Բոլորը կերան կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+ 38 Ուտողները 4 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին: 39 Ժողովրդին ճանապարհելուց հետո Հիսուսը նավ նստեց ու գնաց Մագադանի* կողմերը:+