Եզեկիել
44 Նա հետ բերեց ինձ սրբարանի արտաքին մուտքային շինության մոտ,+ որը նայում էր դեպի արևելք. այն փակ էր:+ 2 Ապա Եհովան ասաց ինձ. «Այս մուտքային շինությունը փակ է մնալու՝ այն չի բացվելու, ու ոչ մի մարդ դրանով ներս չի մտնելու: Քանի որ Եհովան՝ Իսրայելի Աստվածն է դրանով ներս մտել,+ այն փակ պետք է մնա: 3 Սակայն իշխանը նստելու է այնտեղ, որպեսզի Եհովայի առաջ հաց ուտի.+ չէ՞ որ նա իշխան է: Նա ներս է մտնելու մուտքային շինության նախասրահով և այդտեղով էլ դուրս է գալու»:+
4 Հետո նա հյուսիսային մուտքային շինությունով բերեց ինձ տաճարի դիմաց: Եվ ես տեսա, որ Եհովայի տաճարը լցվել էր Եհովայի փառքով:+ Այդ ժամանակ ես ծնկի եկա ու մինչև գետին խոնարհվեցի:+ 5 Ապա Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայիր և ուշի ուշով լսիր: Ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ քեզ կասեմ Եհովայի տաճարին առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին: Լուրջ ուշադրություն դարձրու տաճարի մուտքին ու սրբարանի բոլոր ելքերին:+ 6 Ասա ըմբոստ Իսրայելին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Բավակա՛ն է ինչքան գարշելի բաներ արեցիք, ո՛վ իսրայելացիներ: 7 Դուք իմ սրբարան եք բերում անթլփատ օտարազգիներին, որոնք անհնազանդ են,* ու նրանք պղծում են իմ տաճարը: Մատուցում եք ինձ իմ հացը՝ ճարպն ու արյունը, մինչդեռ դրժում եք իմ ուխտը ձեր բոլոր գարշելի գործերով: 8 Դուք իմ սուրբ բաների համար հոգ չեք տանում:+ Փոխարենը ուրիշներին եք հանձնարարում կատարել ձեր պարտականություններն իմ սրբարանում»»:
9 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իսրայելում ապրող ոչ մի օտարազգի, ով անթլփատ է և անհնազանդ, չի կարող մտնել իմ սրբարան:
10 Իսկ ղևտացիները, որոնք հեռացան ինձնից,+ երբ Իսրայելը թողեց ինձ ու իր գարշելի կուռքերին պաշտեց, կկրեն իրենց մեղքի հետևանքները: 11 Հետո նրանք ծառայողներ կդառնան իմ սրբարանում: Նրանք կհսկեն տաճարի մուտքային շինությունները+ և կծառայեն տաճարում, ժողովրդի համար կմորթեն ողջակեզի համար նախատեսված կենդանիները և կկանգնեն ժողովրդի առաջ, որ ծառայեն նրան: 12 Նրանք ծառայեցին ժողովրդին, երբ վերջինս պաշտում էր իր գարշելի կուռքերին, և իսրայելացիների համար գայթակղության քար դարձան՝ դրդելով մեղքի:+ Ուստի ես, ձեռքս բարձրացնելով, երդվեցի, որ նրանք կկրեն իրենց մեղքի հետևանքները,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 13 Նրանց թույլ չի տրվի մոտենալ ինձ և ծառայել որպես իմ քահանաներ և ոչ էլ թույլ կտրվի մոտենալ իմ սուրբ և անչափ սուրբ բաներից որևէ մեկին: Նրանք իրենց գարշելի գործերի համար կկրեն իրենց ամոթը: 14 Բայց ես նրանց կհանձնարարեմ կատարել տաճարին առնչվող պարտականություններն ու ծառայությունները և բոլոր անհրաժեշտ գործերը:+
15 Իսկ Սադոկից+ սերած ղևտացի քահանաները, որոնք կատարում էին իմ սրբարանին առնչվող պարտականությունները, երբ Իսրայելը թողեց ինձ,+ կմոտենան ինձ՝ ծառայելու համար, և կկանգնեն իմ առաջ՝ ճարպն+ ու արյունը+ մատուցելու համար,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 16 Նրանք են մտնելու իմ սրբարան: Նրանք մոտենալու են իմ զոհասեղանին, որ ծառայեն ինձ,+ և կատարելու են իմ նկատմամբ ունեցած իրենց պարտականությունները:+
17 Երբ նրանք մտնեն ներսի գավիթի մուտքային շինություններ, կտավե հագուստ պետք է կրեն:+ Բրդյա ոչ մի բան չպետք է կրեն ներսի գավիթի մուտքային շինություններում և ներսի գավիթում ծառայելիս: 18 Նրանց գլխին կտավե գլխափաթթոց պետք է լինի և հագին՝ ազդրերը ծածկող կտավե վարտիք:+ Ոչ մի քրտնացնող բան չպետք է հագնեն: 19 Նախքան դրսի գավիթ՝ ժողովրդի մոտ դուրս գալը նրանք պետք է հանեն այն հագուստները, որոնցով ծառայում էին,+ և դրանք թողնեն սուրբ ճաշասենյակներում:*+ Որպեսզի դրանց միջոցով իրենց սրբությունը չփոխանցեն* ժողովրդին, նրանք ուրիշ հագուստներ պետք է հագնեն: 20 Քահանաներն իրենց գլուխը չպետք է սափրեն+ և գլխի մազերը չպետք է երկարացնեն, այլ պետք է կտրեն իրենց մազերը: 21 Նրանք չպետք է գինի խմեն, երբ մտնում են ներսի գավիթ,+ 22 չպետք է կնության առնեն այրու կամ բաժանված կնոջ,+ բայց Իսրայելի սերնդից կույսի կամ քահանայի այրու կարող են կնության առնել:+
23 Քահանաները իմ ժողովրդին պետք է սովորեցնեն սուրբ և սովորական բաների, մաքուր և անմաքուր բաների տարբերությունը:+ 24 Նրանք պետք է դատական գործեր քննեն+ և դատեն՝ համաձայն իմ օրենքների,*+ նաև պետք է հնազանդվեն իմ բոլոր տոների հետ կապված օրենքներին ու կանոններին+ և սուրբ համարեն իմ Շաբաթները: 25 Մահացած մարդու նրանք չպետք է մոտենան, որպեսզի անմաքուր չդառնան: Սակայն կարո՛ղ են անմաքուր դառնալ, եթե մահացածը իրենց հայրը, մայրը, որդին, աղջիկը, եղբայրը կամ չամուսնացած քույրն է:+ 26 Քահանան իր մաքրագործվելուց հետո յոթ օր պետք է սպասի: 27 Այն օրը, երբ նա մտնի սուրբ վայր՝ ներսի գավիթ՝ այնտեղ ծառայելու համար, պետք է մատուցի իր մեղքի զոհը,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
28 «Ահա թե ինչ ժառանգություն են նրանք ունենալու. ես եմ նրանց ժառանգությունը:+ Ոչ մի սեփականություն նրանց չպետք է տաք Իսրայելում. ես եմ նրանց սեփականությունը: 29 Նրանք են ուտելու հացի ընծան,+ մեղքի ու հանցանքի զոհերը:+ Եվ Իսրայելում այն ամենը, ինչ նվիրված է Աստծուն, նրանցը կլինի:+ 30 Առաջին պտուղներից և ձեր ամեն տեսակ նվիրաբերություններից լավագույնները պետք է քահանաներինը լինեն:+ Խոշոր աղացած առաջին ալյուրը քահանային տվեք:+ Այդ ժամանակ ձեր տները կօրհնվեն:+ 31 Քահանաները ո՛չ սատկած, ո՛չ էլ հոշոտված թռչուն կամ կենդանի չպետք է ուտեն»»:+