Եսայիա
61 Գերիշխան Տեր Եհովան ինձ տվել է իր ոգին:+
Եհովան ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ հեզերին:+
Ուղարկել է, որ բուժեմ նրանց, ում սիրտը կոտրված է,
Գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու,
Բանտարկյալներին ասեմ, որ նրանց աչքերը բացվելու են,+
2 Հռչակեմ, որ եկել է Եհովայի բարեհաճության տարին,
Եվ հասել է մեր Աստծու վրեժխնդրության օրը,+
Մխիթարեմ բոլոր սգավորներին,+
3 Սիոնի համար սգացողներին հոգ տանեմ,
Մոխիրը փոխարինեմ զարդարուն գլխադիրով,
Սուգը՝ ցնծության յուղով,
Ընկճված ոգին՝ գովաբանության հանդերձանքով:
4 Նրանք կվերականգնեն հնամենի ավերակները,
Կկառուցապատեն վաղուց ամայացած վայրերը,+
Կվերակառուցեն ավերված քաղաքները՝+
Սերնդեսերունդ քարուքանդ մնացած վայրերը:+
Դուք ազգերի բարիքները կուտեք,+
Նրանց փառահեղ գանձերի մասին պարծանքով կխոսեք:
7 Իմ ժողովուրդը այլևս անպատվություն չի կրի, այլ կրկնակի բաժին կստանա,
Չի նվաստանա, այլ ուրախ կբացականչի իր բաժնի համար:
Այո՛, նրանք կրկնակի բաժին կստանան իրենց երկրում+
Եվ կվայելեն հարատև ուրախություն:+
Ես, հավատարմություն դրսևորելով, կտամ նրանց վարձը
Ու նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ:+
Բոլորը, ովքեր նրանց տեսնեն,
Կհասկանան, որ նրանք Եհովայի կողմից օրհնված սերունդ են»:+
10 Ես անչափ կուրախանամ Եհովայով,
Ողջ էությամբ կցնծամ իմ Աստծով,+
Որովհետև նա փրկության հագուստ է ինձ հագցրել,+
Արդարության վերնահագուստով է ինձ պարուրել:
Ես նման եմ մի փեսայի, որը քահանայի պես գլխափաթթոց է կրում,+
Մի հարսի, որը զուգվում է զարդերով: