Եսայիա
2 Ամեն մեկը կլինի քամուց պաշտպանող պատսպարան,
Փոթորկից պաշտպանող ապաստան,
Ջրի վտակներ՝ անջուր երկրում,+
Ստվեր գցող մեծ ապառաժ՝ արևախանձ երկրում:
3 Տեսնողների աչքերն այլևս չեն փակվի,
Լսողների ականջները այդժամ հստակ կլսեն:
5 Անխոհեմին այլևս մեծահոգի* չեն կոչի
Եվ անսկզբունքային մարդուն այլևս ազնվաբարո չեն անվանի,
6 Որովհետև անխոհեմը անհեթեթ բաներ է խոսում,
Իր սրտում վնասաբեր ծրագրեր է կազմում,+
Որ հավատուրացություն* խրախուսի ու Եհովայի մասին կեղծ բաներ խոսի,
Որ քաղցածին առանց սնունդ ուղարկի և ծարավին ջրից զրկի:
7 Անսկզբունքային մարդը նենգ բաներ է մտադրում.+
Նա ամոթալի վարմունք է խրախուսում՝
Ցանկանալով ստերով խորտակել տառապյալին ու խեղճին,+
Անգամ եթե նրանք իրավացի են:
9 Ո՛վ ինքնագոհ կանայք, վե՛ր կացեք ու լսե՛ք ինձ:
Ո՛վ անհոգ դուստրեր,+ ուշադրությո՛ւն դարձրեք իմ ասածին:
10 Չանցած մի տարի ու մի փոքր ավելի՝ դուք՝ անհոգներդ, կսարսռաք,
Որովհետև բերքահավաքի շրջանը կավարտվի, բայց ոչ մի պտուղ էլ չի հավաքվի:+
11 Ահուդողի մե՛ջ ընկեք, ինքնագո՛հ կանայք,
Դուք, որ անհոգ եք, սարսուռո՛վ համակվեք,
Հանե՛ք ձեր հագուստն ու մերկացե՛ք,
Ձեր մեջքը քրձո՛վ գոտևորեք:+
12 Կուրծք ծեծելով ողբացե՛ք
Բերրի դաշտերի և պտղաբեր վազերի համար:
13 Իմ ժողովրդի երկիրը կպատվի փշերով ու փշաթփերով,
Դրանցով կծածկվեն բոլոր տները, որ մի ժամանակ լցված էին խինդով,
Այո՛, ողջ քաղաքը, որտեղ ցնծություն էր տիրում:+
14 Ամուր աշտարակը կլքվի,
Աղմկոտ քաղաքը կդատարկվի,+
Օֆելն*+ ու դիտաշտարակը ընդմիշտ կամայանան,
Կդառնան դրախտավայր վայրի էշերի համար,
Արոտավայր՝ հոտերի համար:+
15 Այդպես կլինի, մինչև որ ոգին վերևից մեզ վրա թափվի:+
Այդ ժամանակ անապատը պտղաբեր այգի կդառնա,
Եվ այդ այգին անտառի կնմանվի,+
16 Անապատում արդարադատություն կհաստատվի,
Եվ պտղաբեր այգում արդարություն կտիրի:+
19 Մինչդեռ անտառը կարկտից հողին կհավասարվի,
Քաղաքը հիմնահատակ կավերվի: