Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Աբիմելեքի առաջ խելագար+ ձևացավ, վռնդվեց նրա կողմից ու հեռացավ:
א [Ալեֆ]
34 Եհովային կփառաբանեմ ամեն ժամանակ,
Շուրթերս նրան կգովեն շարունակ:
ב [Բեթ]
2 Եհովային կմեծարեմ,+
Հեզերը կլսեն ու կցնծան:
ג [Գիմել]
3 Դուք էլ ինձ հետ Եհովային մեծարեք,+
Եկեք միասին նրա անունը պատվենք:
ד [Դալեթ]
4 Եհովայից առաջնորդություն խնդրեցի,
Եվ նա ինձ պատասխանեց,+
Իմ բոլոր վախերից ինձ ազատեց:+
ה [Հե]
5 Նրան հուսացողների դեմքը փայլում է ուրախությունից,
Նրանք երբեք իրենց գլուխը չեն կախի ամոթից:
ז [Զային]
6 Ես՝ ընկճվածս, աղաղակեցի, և Եհովան լսեց,
Իմ բոլոր նեղություններից նա ինձ փրկեց:+
ח [Խեթ]
7 Եհովայի հրեշտակը Նրանից վախեցողներին պաշտպանում է+
Եվ նրանց փրկում է:+
ט [Տեթ]
8 Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան,+
Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է գտնում ապաստան:
י [Յոդ]
9 Վախեցեք Եհովայից, նրա սո՛ւրբ ծառաներ.
Չէ՞ որ Նրանից վախեցողները ոչնչի պակաս չունեն:+
כ [Կաֆ]
10 Անգամ զորեղ առյուծներն են մատնվում սովի,
Բայց Եհովային ապավինողները ոչ մի բարիքի կարոտ չեն լինի:+
ל [Լամեդ]
11 Եկեք, որդինե՛րս, լսեք ինձ,
Ես ձեզ կսովորեցնեմ վախենալ Եհովայից:+
מ [Մեմ]
12 Ուզո՞ւմ եք կյանքը վայելել
Եվ բազում լավ օրեր տեսնել,+
נ [Նուն]
13 Ուրեմն ձեր լեզուն հետ պահեք վատ բաներ ասելուց+
Եվ ձեր շուրթերը՝ սուտ խոսելուց:+
ס [Սամեխ]
14 Հեռացեք չար բաներից և բարին արեք,+
Խաղաղության ձգտեք և ջանադրաբար այն պահպանեք:+
ע [Ային]
15 Եհովայի աչքերն ուղղված են արդարներին,+
Եվ նրա ականջները լսում են նրանց օգնության աղաղակը:+
פ [Պե]
16 Բայց չարագործներին Եհովան մերժում է,
Նրանց հիշատակը կջնջի երկրից:+
צ [Ցադե]
17 Արդարներն աղաղակեցին, և Եհովան լսեց,+
Բոլոր նեղություններից նրանց ազատեց:+
ק [Կոֆ]
18 Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է,+
Ընկճվածներին նա փրկում է:+
ר [Ռեշ]
19 Շատ են արդարի դժվարությունները,+
Բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է:+
ש [Շին]
20 Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները,
Չի կոտրվի դրանցից և ոչ մեկը:+
ת [Տավ]
21 Անօրեններն աղետից կկործանվեն,
Արդարին ատողները մեղավոր կճանաչվեն:
22 Եհովան փրկագնում է իր ծառաների կյանքը.
Մեղավոր չի ճանաչվի նրան ապավինողներից ոչ մեկը:+