Թվեր
34 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին փոխանցիր այս ցուցումները. «Երբ գնաք Քանան,+ ահա թե ինչ տարածք կտրվի ձեզ որպես ժառանգություն, և ահա թե որոնք կլինեն այդ երկրի սահմանները:+
3 Ձեր հարավային սահմանը կանցնի Ցին անապատով ու կձգվի Եդոմի երկայնքով: Արևելյան կողմում հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի* ծայրամասից:+ 4 Այդ սահմանը կանցնի Ակրաբիմի+ զառիվեր ճանապարհի հարավային կողմով, կշարունակվի մինչև Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավում: Այնտեղից կթեքվի դեպի վեր՝ Ասար-Ադդար,+ և կհասնի Ասեմոն: 5 Ասեմոնի մոտից սահմանը կձգվի Եգիպտոսի հեղեղատի* ուղղությամբ ու կվերջանա Մեծ ծովի* մոտ:+
6 Ձեր արևմտյան սահմանը կձգվի Մեծ ծովի ափեզրով: Դա կլինի ձեր արևմտյան սահմանը:+
7 Ձեր հյուսիսային սահմանը կլինի Մեծ ծովից մինչև Հոր* լեռը: 8 Հոր լեռից սահմանը կձգվի մինչև Լեբո-Եմաթ*+ և կհասնի Սեդադ:+ 9 Հետո կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում:+ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի:
10 Ձեր արևելյան սահմանը Ասար-Ենանից կձգվի մինչև Սեֆամ: 11 Սեֆամից այն կհասնի Ռեբլա,* որը գտնվում է Այինից արևելք, և կիջնի մինչև Քեներեթի ծովից*+ դեպի արևելք ընկած բլրալանջերը: 12 Հետո սահմանը կձգվի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովի մոտ:+ Սա կլինի ձեր երկիրը+ իր շրջակա սահմաններով»»:
13 Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանվի+ ու որպես սեփականություն կտրվի իննուկես ցեղերին, ճիշտ ինչպես պատվիրել է Եհովան: 14 Իսկ Ռուբենյանների ցեղը, Գադյանների ցեղը և Մանասեի ցեղի կեսը արդեն ստացել են իրենց ժառանգությունը:+ 15 Այդ երկուսուկես ցեղերը իրենց ժառանգությունը ստացել են Հորդանանից դեպի արևելք ընկած շրջանում՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին»:+
16 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 17 «Երկիրը, որը ձեզ է տրվելու որպես սեփականություն, կբաժանեն այս մարդիկ. Եղիազար+ քահանան ու Նավեի որդի Հեսուն:+ 18 Բացի այդ՝ ամեն ցեղից մի տոհմապետի կանչեք, որ օգնեն բաժանել երկիրը, որը ձեզ է տրվելու որպես ժառանգություն:+ 19 Այդ մարդիկ են. Հուդայի ցեղից՝+ Հեֆոնեի որդի Քաղեբը,+ 20 Շմավոնի ցեղից՝+ Ամիուդի որդի Սեմուելը, 21 Բենիամինի ցեղից՝+ Քասլոնի որդի Ելիդադը, 22 Դանի ցեղից՝+ տոհմապետ Բոկկին՝ Եգլիի որդին, 23 Հովսեփի որդիներից՝+ Մանասեի որդիների ցեղից՝+ տոհմապետ Անիելը՝ Եֆոտի որդին, 24 Եփրեմի որդիների ցեղից+ տոհմապետ Կամուելը՝ Սաֆաթանի որդին, 25 Զաբուղոնի ցեղից՝+ տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին, 26 Իսաքարի ցեղից՝+ տոհմապետ Փալտիելը՝ Ազանի որդին, 27 Ասերի ցեղից՝+ տոհմապետ Աքիուդը՝ Սելոմիի որդին, 28 և Նեփթաղիմի ցեղից՝+ տոհմապետ Փադայելը՝ Ամիուդի որդին»: 29 Սրանք այն մարդիկ են, ում Եհովան պատվիրեց Քանանի երկիրը բաժանել իսրայելացիների միջև:+