1 Տիմոթեոս
3 Այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է. նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու,+ լավ գործի է ձգտում: 2 Վերակացուն պետք է լինի անմեղադրելի, ունենա միայն մեկ կին, լինի սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ,+ կարգապահ, հյուրասեր,+ ուսուցանելու ունակ,+ 3 խոհեմ*+ և չպետք է լինի հարբեցող,+ բռնություն գործադրող,* կռվարար,+ փողասեր:+ 4 Նա պետք է իր ընտանիքը լավ ղեկավարի, ունենա հնազանդ ու դաստիարակված երեխաներ+ 5 (քանի որ եթե մեկը չգիտի՝ ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին): 6 Նա չպետք է լինի նորահավատ,+ որ հանկարծ հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել: 7 Բացի այդ՝ նա պետք է լավ համբավ ունենա դրսի մարդկանց շրջանում,+ որպեսզի նրանց ամոթանքին* չարժանանա և չընկնի Բանսարկուի թակարդը:
8 Ծառայող օգնականները պետք է լինեն լրջամիտ, չլինեն երկերեսանի,* չափից շատ գինի խմող, շահամոլ,+ 9 պետք է ամուր պահեն քրիստոնեական հավատը՝ սրբազան գաղտնիքը, և միևնույն ժամանակ մաքուր խիղճ ունենան:+
10 Նախ հարկավոր է ստուգել, թե արդյոք նրանք համապատասխան են այդ ծառայության համար, և եթե անմեղադրելի լինեն, ապա թող ծառայեն:+
11 Կանայք նույնպես պետք է լինեն լրջամիտ, չզրպարտող,+ իրենց սովորությունների մեջ չափավոր, ամեն ինչում հավատարիմ:+
12 Ծառայող օգնականները պետք է միայն մեկ կին ունենան, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և առհասարակ իրենց ընտանիքը: 13 Չէ՞ որ պատշաճ ձևով ծառայող տղամարդիկ լավ համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին:
14 Ես հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ, բայց այս ամենը գրում եմ, 15 որ եթե ուշանամ էլ, իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծու ընտանիքում,+ այսինքն՝ կենդանի Աստծու ժողովում, որը ճշմարտության սյունն ու հենարանն է: 16 Անկասկած, անչափ կարևոր է այս սրբազան գաղտնիքը, որը կապված է Աստծուն նվիրված մնալու հետ. «Նա* ի հայտ եկավ, երբ ֆիզիկական մարմնով էր,+ արդար հայտարարվեց, երբ ոգեղեն մարմնով էր,+ հայտնվեց հրեշտակներին,+ քարոզվեց ազգերի մեջ,+ աշխարհում մարդիկ հավատացին նրան,+ նա երկինք բարձրացվեց ու փառավորվեց»: