24 Չար մարդկանց մի՛ նախանձիր
Եվ մի՛ փափագիր շփվել նրանց հետ,+
2 Որովհետև նրանց սիրտը բռնության մասին է խորհում,
Եվ նրանց շուրթերը վնաս պատճառելու մասին են խոսում:
3 Տունը իմաստությամբ է կառուցվում+
Եվ խորաթափանցությամբ է հաստատվում:
4 Գիտելիքների շնորհիվ տան սենյակները կլցվեն ցանկալի գանձերով
Եվ ամեն տեսակ թանկարժեք իրերով:+
5 Իմաստուն մարդը զորավոր է.+
Գիտելիքը ավելի զորավոր է դարձնում մարդուն:
6 Իմաստուն առաջնորդությամբ մղիր քո պատերազմը:+
Երբ խորհրդատուները շատ են, հաղթանակ է լինում:+
7 Հիմարի համար իսկական իմաստությունը անհասանելի է,+
Քաղաքի դարպասի մոտ նա ոչինչ չունի ասելու:
8 Ով որ չարիք է ծրագրում,
Խարդավանքի վարպետ կկոչվի:+
9 Հիմարի մտադրությունները մեղքի են տանում,
Եվ մարդիկ ատում են ծաղրողին:+
10 Եթե դժվար պահին վհատվես,
Ուժդ խղճուկ կլինի:
11 Ազատիր նրանց, ովքեր դեպի մահ են տարվում,
Եվ օգնության հասիր նրանց, ովքեր ուր որ է սպանվելու են:+
12 Եթե ասես՝ «Բայց մենք այդ մասին չգիտեինք»,
Մի՞թե սրտեր քննողը չի տեսնի քո մտքերը:+
Այո՛, քեզ դիտողը կտեսնի դրանք
Եվ ամեն մեկին կհատուցի՝ ըստ իր գործերի:+
13 Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն օգտակար է,
Մեղրախորիսխը քաղցրահամ է:
14 Իմացիր, որ նույն ձևով էլ իմաստությունն է օգտակար քեզ համար:+
Եթե գտնես այն, լավ ապագա կունենաս,
Եվ հույսդ չի մարի:+
15 Չարագործի պես դարանամուտ մի՛ եղիր արդարի տան մոտ,
Մի՛ ավերիր նրա հանգրվանը:
16 Որովհետև արդարը, եթե յոթ անգամ էլ ընկնի, վեր կկենա,+
Բայց մեղսագործը փորձանքի պատճառով կընկնի ու վեր չի կենա:+
17 Երբ թշնամիդ ընկնում է, մի՛ ուրախացիր,
Եվ սիրտդ թող չցնծա, երբ նա սայթաքում է:+
18 Այլապես Եհովան կտեսնի, ու դա նրան դուր չի գա,
Եվ նա կդադարի նրա վրա բարկանալուց:+
19 Մի՛ նեղսրտիր չարագործների պատճառով
Եվ մի՛ նախանձիր չար մարդկանց,
20 Որովհետև չար մարդիկ ապագա չունեն.+
Նրանց ճրագը կհանգչի:+
21 Որդի՛ս, վախեցիր Եհովայից ու թագավորից+
Եվ մի՛ շփվիր խռովարարների հետ,+
22 Որովհետև նրանց վրա հանկարծակի աղետ կգա.+
Ո՞վ գիտի, թե նրանք ինչ պատուհաս կբերեն նրանց վրա:+
23 Այս խոսքերը ևս իմաստուններինն են.
«Դատավարության ժամանակ կողմնապահություն անելը լավ չէ»:+
24 Ով չարագործին ասի՝ «Դու արդար ես»,+
Նրան ժողովուրդները կանիծեն, և ազգերը կդատապարտեն:
25 Բայց ով խրատի նրան, հաջողություն կունենա,+
Եվ օրհնություններ կթափվեն նրա վրա:+
26 Մարդիկ կհամբուրեն ազնիվ պատասխան տվողի շուրթերը:+
27 Դրսի գործերդ արա և դաշտի աշխատանքներդ ավարտին հասցրու,
Դրանից հետո նոր կառուցիր տունդ:
28 Դրացուդ դեմ անհիմն վկայություն մի՛ տուր,+
Եվ թող շուրթերդ ուրիշներին չխաբեն:+
29 Մի՛ ասա. «Ինչպես որ նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ,
Նրան հատուցելու եմ իր արածի համար»:+
30 Ես անցնում էի ծույլի դաշտի մոտով,+
Անխոհեմ մարդու խաղողի այգու կողքով:
31 Տեսա, որ ամենուր մոլախոտ էր աճել,
Դաշտը ծածկվել էր եղինջով,
Իսկ քարե պարիսպը քանդվել էր:+
32 Ես նայեցի ու սկսեցի խորհել այդ մասին,
Տեսա և դաս քաղեցի.
33 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,
Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,
34 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,
Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+