Գաղատացիներ
5 Քրիստոսը ազատեց մեզ, որ հենց այսպիսի ազատություն վայելենք: Ուստի ամուր բռնեք այն+ և թույլ մի՛ տվեք, որ ձեզ կրկին ստրկության լծի տակ մտցնեն:+
2 Տեսեք՝ ինչ եմ ասում ես՝ Պողոսս. եթե թլփատվեք, Քրիստոսի արածը ոչ մի օգուտ չի բերի ձեզ:+ 3 Ուզում եմ հիշեցնել, որ նա, ով թլփատվում է, պարտավոր է պահել ամբողջ Օրենքը:+ 4 Եթե փորձում եք արդար հայտարարվել Օրենքի միջոցով,+ հեռանում եք Քրիստոսից և զրկվում նրա անզուգական բարությունից: 5 Իսկ մենք, որ ոգով ենք առաջնորդվում, հույսով ու փափագով սպասում ենք, որ արդար հայտարարվենք հավատի հիման վրա: 6 Քրիստոս Հիսուսի հետ միավորվելուց հետո թլփատված լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի.+ կարևորը հավատ ունենալն է, որն արտահայտվում է սեր դրսևորելով:
7 Լավ էիք վազում:+ Ո՞վ խանգարեց ձեզ, որ շարունակեք մնալ ճշմարտության ճանապարհին:* 8 Ձեզ տարհամոզողների գաղափարները Նրանից չեն, ով կանչեց ձեզ: 9 Հիշեք. մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը:+ 10 Բայց ես վստահ եմ, որ դուք՝ Տիրոջ հետ միաբանվածներդ,+ չեք տարհամոզվի, իսկ ձեր միտքը պղտորող ցանկացած մեկը,+ ով էլ որ լինի, կստանա իր արժանի դատաստանը: 11 Եղբայրնե՛ր, եթե ես դեռ թլփատություն քարոզեի, մի՞թե մինչև հիմա կհալածվեի: Չէ՞ որ այդ դեպքում տանջանքի սյան* մասին ուսմունքը, որը գայթակղության քար է մարդկանց համար,+ ճանապարհից կհեռացվեր: 12 Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են ձեր միտքը պղտորել, թող թեկուզ ամորձատվեն:*
13 Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք, որ ազատություն վայելեք, միայն թե այդ ազատությունից մի՛ օգտվեք ձեր մարմնական ցանկություններն անելու համար,+ այլ սիրուց մղված՝ ծառայեք միմյանց,+ 14 որովհետև ամբողջ Օրենքը ամփոփված է մեկ պատվիրանի մեջ. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ 15 Մինչդեռ եթե շարունակ իրար կծեք ու հոշոտեք,+ ի վերջո իրար կոչնչացնեք:+
16 Ասում եմ ձեզ. շարունակեք ընթանալ ոգու առաջնորդության համաձայն+ և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի:+ 17 Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն, ոգին էլ դեմ է մարմնին: Եվ քանի որ դրանք հակառակվում են իրար, դուք չեք անում այն, ինչ ուզում եք անել:+ 18 Եթե ոգով եք առաջնորդվում, ուրեմն Օրենքի տակ չեք:
19 Մարմնական ցանկություններից բխող գործերն ակնհայտ են. դրանք են՝ անբարոյականություն,*+ անմաքրություն, լկտի վարք,*+ 20 կռապաշտություն, ոգեհարցություն,*+ թշնամանք, գժտություն, խանդ, զայրույթի պոռթկումներ, անհաշտություն, պառակտումներ, աղանդավորություն, 21 նախանձ, հարբեցողություն,+ սանձարձակ խրախճանքներ և նման բաներ:+ Ես արդեն նախազգուշացրել եմ ձեզ և կրկին նախազգուշացնում եմ, որ այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի:+
22 Սակայն ոգու առաջ բերած պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, բարեսիրություն,*+ հավատ, 23 հեզություն,* ինքնատիրապետում:+ Չկա մի օրենք, որ դատապարտի այսպիսի բաները: 24 Նրանք, ովքեր Քրիստոս Հիսուսինն են, մարմինն իր կրքերով ու ցանկություններով հանդերձ սյանն են գամել:+
25 Եթե ոգին է առաջնորդում մեր կյանքը, ուրեմն եկեք շարունակենք վարվել ոգու առաջնորդության համաձայն:+ 26 Եկեք չլինենք ինքնահավան,+ իրար մրցակցության չհրահրենք+ և իրար չնախանձենք: