Ղևտական
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և բոլոր իսրայելացիների հետ ու ասա. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան.
3 «Եթե իսրայելացիներից որևէ մեկը ցուլ, ոչխար* կամ այծ մորթի ճամբարում կամ ճամբարից դուրս, 4 փոխանակ այն բերի հանդիպման վրանի մուտքի մոտ, որ Եհովայի խորանի առաջ որպես ընծա մատուցի Եհովային, այդ մարդը մեղավոր կհամարվի: Նա կենդանու արյուն է թափել ոչ այնպես, ինչպես սահմանված է օրենքով: Այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 5 Իսրայելացիներն այլևս չպետք է իրենց կենդանիները դաշտում մորթեն, այլ դրանք պետք է Եհովայի առաջ բերեն ու հանդիպման վրանի մուտքի մոտ ներկայացնեն քահանային: Դրանք պետք է Եհովային մատուցեն որպես խաղաղության զոհ:+ 6 Քահանան դրանց արյունը պետք է շաղ տա Եհովայի զոհասեղանի վրա, որ հանդիպման վրանի մուտքի մոտ է, իսկ ճարպը պետք է այրի, որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը:+ 7 Նրանք այլևս չպետք է զոհեր մատուցեն այծանման դևերին*+ և պաշտեն դրանց:*+ Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար»»:
8 Նաև նրանց ասա. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ կամ զոհ մատուցի 9 և այն չբերի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Եհովային մատուցելու, այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+
10 Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից մեկը որևէ արարածի արյուն* ուտի,+ ապա ես կմերժեմ արյուն ուտող այդ մարդուն և նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, 11 քանի որ շնչավոր արարածի կյանքն* արյան մեջ է,+ ու ես այն նախատեսել եմ, որ զոհասեղանի+ վրա դրանով քավություն անեք ձեզ համար: Արյունով է քավություն արվում,+ քանի որ կյանքը արյան մեջ է: 12 Ահա թե ինչու եմ իսրայելացիներին ասում. «Ձեզանից ու ձեր մեջ բնակվող պանդուխտներից ոչ մեկը+ չպետք է արյուն ուտի»:+
13 Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որս անի ու վայրի կենդանի կամ թռչուն բռնի, որի միսը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի+ և հողով ծածկի, 14 քանի որ ամեն շնչավոր արարածի կյանքն իր արյունն է. կյանքն արյան մեջ է: Դրա համար եմ իսրայելացիներին ասում. «Ոչ մի շնչավոր արարածի արյուն չուտեք, որովհետև ամեն շնչավոր արարածի կյանքը իր արյունն է: Ով որ ուտի այն, կվերացվի»:*+ 15 Եթե որևէ մարդ՝ լինի բնիկ, թե պանդուխտ, սատկած կամ հոշոտված կենդանու միս ուտի,+ պետք է լվանա իր հագուստներն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի,+ իսկ դրանից հետո մաքուր կհամարվի: 16 Սակայն եթե հագուստները չլվանա ու չլողանա, ապա պատասխան կտա իր հանցանքի համար»»:+