Թվեր
24 Բաղաամը, տեսնելով, որ Եհովայի կամքն է,* որ Իսրայելն օրհնվի, այլևս չգնաց չարագուշակ նախանշաններ փնտրելու նրա դեմ:+ Բաղաամը շրջվեց դեպի անապատը 2 և երբ նայեց ու տեսավ Իսրայելին՝ ցեղ առ ցեղ ճամբար դրած,+ Աստծու ոգին նրա վրա եկավ:+ 3 Այլաբանորեն խոսելով՝ նա ասաց.+
«Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝
Այն մարդու, որի աչքերը բացվել են,
4 Աստծու ասածները լսողի խոսքերը՝
Այն մարդու, որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսել
Եվ աչքերը բացված՝ խոնարհվել է.+
6 Դրանք ձգվում են մինչև հեռուներն, ինչպես հովիտներ,+
Ինչպես գետի մոտ փռված պարտեզներ,
Ինչպես Եհովայի տնկած հալվեի ծառեր,*
Ինչպես ջրերի մոտ աճած մայրիներ:
8 Եգիպտոսից նրան հանել է Աստված
Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,
Նրա կողքին է միշտ կանգնած:
9 Ինչպես մի առյուծ, նա մեկնվել է ու պառկել գետնին,
Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին:
Քեզ օրհնողները կօրհնվեն,
Քեզ անիծողները կանիծվեն»»:+
10 Սա լսելով՝ Բաղակը ցասումով լցվեց Բաղաամի հանդեպ և ափերը զայրացած իրար զարկելով՝ ասաց Բաղաամին. «Քեզ կանչել էի, որ անիծես թշնամիներիս,+ իսկ դու արդեն երեք անգամ է՝ օրհնում ես նրանց: 11 Հենց հիմա հեռացի՛ր, գնա քո տո՛ւն: Ես մտադրվել էի պատվել քեզ,+ բայց Եհովան զրկեց քեզ պատվից»:
12 Բաղաամն ասաց Բաղակին. «Ես քո ուղարկած պատգամաբերներին չասացի՞. 13 «Եթե անգամ Բաղակը ինձ իր տունը տա՝ լցված արծաթով ու ոսկով, միևնույն է, ես չեմ կարող, Եհովայի հրամանից անցնելով, իմ ուզածն* անել՝ լինի լավ, թե վատ: Կխոսեմ միայն այն, ինչ Եհովան կասի ինձ»:+ 14 Ես հիմա հետ կգնամ իմ ժողովրդի մոտ: Բայց արի քեզ ասեմ, թե ապագայում* այս ժողովուրդն ինչ կանի քո ժողովրդին»: 15 Եվ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+
«Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝
Այն մարդու, որի աչքերը բացվել են,+
16 Աստծու ասածները լսողի խոսքերը՝
Այն մարդու, որն ունի Բարձրյալի տված գիտելիքները,
Որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսել
Եվ աչքերը բացված՝ խոնարհվել է.
17 «Ես կտեսնեմ նրան, բայց ոչ հիմա,
Կնայեմ նրան, բայց ոչ շուտով:
19 Հակոբից դուրս կգա նա, ով կհպատակեցնի թշնամիներին,+
Կվերացնի քաղաքի կործանումից հետո ողջ մնացածներին»»:
20 Նայելով Ամաղեկին՝ Բաղաամը շարունակեց իր այլաբանական խոսքը.
21 Նայելով կենեցիներին՝+ նա շարունակեց իր խոսքը և ասաց.
«Ապահով է բնակավայրդ, բույնդ ժայռի վրա ես դրել:
22 Բայց կգա մեկը, որ ձեզ՝ կենեցիներիդ, հրի կմատնի:
Ինչքա՞ն մնաց, որ Ասորեստանը ձեզ գերի տանի»:
23 Բաղաամը շարունակեց իր խոսքը.
«Վա՜յ ձեզ: Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված իրագործի դա:
Նրանք կնեղեն Եբերին,
Բայց նրանց* վերջն էլ կգա»:
25 Այնուհետև Բաղաամը+ վեր կացավ ու իր ճամփով գնաց: Բաղակն էլ իր ճամփով գնաց: