Թվեր
27 Մովսեսի մոտ եկան Սալպաադի աղջիկները՝+ Մաալան, Նոան, Էգլան, Մելքան և Թերսան: (Սալպաադը Հովսեփի որդի Մանասեի տոհմերից էր՝ Մանասեի որդի Մաքիրի որդու՝ Գաղաադի թոռը՝ Օֆերի որդին): 2 Նրանք կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Մովսեսի, Եղիազար քահանայի, տոհմապետների+ և ողջ ժողովրդի առաջ, ու ասացին. 3 «Մեր հայրը մահացավ անապատում: Բայց նա Եհովայի դեմ դուրս եկած խմբի՝ Կորխի համախոհների+ հետ չէր և այդ ապստամբության պատճառով չէր, որ մահացավ:* Նա որդիներ չուներ: 4 Ինչո՞ւ մեր հոր անունը վերանա իր տոհմից, ինչ է թե նա որդի չունի: Մեր հորեղբայրների հետ մեզ էլ հողաբաժին տուր»: 5 Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային:+
6 Եհովան Մովսեսին ասաց. 7 «Սալպաադի աղջիկները ճիշտ են ասում: Իրենց հորեղբայրների հետ նրանց էլ հողաբաժին տուր, իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր:+ 8 Եվ իսրայելացիներին ասա. «Եթե որևէ մարդ որդի չունենա ու մահանա, նրա ժառանգությունը փոխանցեք իր աղջկան: 9 Եթե աղջիկ չունի, նրա ժառանգությունը տվեք իր եղբայրներին: 10 Եթե եղբայրներ չունի, նրա ժառանգությունը տվեք իր հորեղբայրներին: 11 Իսկ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվեք իր տոհմի մեջ ամենամոտ արյունակից ազգականին. թող այն դառնա նրա սեփականությունը: Այս վճիռը իսրայելացիների համար պետք է կանոն լինի: Սա է Եհովան պատվիրել Մովսեսին»»:
12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը+ և տես այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին:+ 13 Այն տեսնելուց հետո դու կմիանաս քո նախահայրերին,*+ ինչպես որ քո եղբայր Ահարոնը,+ 14 որովհետև երբ Ցին անապատում ժողովուրդը վիճեց ինձ հետ, դուք չհնազանդվեցիք իմ պատվերին, ու երբ նրանց ջուր տրվեց, ինձ չսրբացրիք նրանց առաջ:+ Խոսքը Ցին անապատում՝+ Կադեսի+ մոտ գտնվող Մերիբայի ջրերի+ մասին է»:
15 Մովսեսն էլ ասաց Եհովային. 16 «Եհո՛վա, ո՜վ Աստված, որ կյանք ես տալիս բոլոր մարդկանց,* ժողովրդի վրա մի մարդ նշանակիր, 17 ով նրանց առաջնորդը կլինի և ուղղություն ցույց կտա ամեն հարցում,* որպեսզի Եհովայի ժողովուրդը հովիվ չունեցող ոչխարների պես չլինի»: 18 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Բեր Նավեի որդի Հեսուին, որն ընդունակ մարդ է,* ձեռքդ նրա վրա դիր+ 19 և կանգնեցրու Եղիազար քահանայի ու ամբողջ ժողովրդի առաջ: Նրանց ներկայությամբ նրան առաջնորդ նշանակիր:+ 20 Քո հեղինակության* մի մասը նրան փոխանցիր,+ որ Իսրայելի ողջ ժողովուրդը լսի նրան:+ 21 Հեսուն կկանգնի Եղիազար քահանայի առաջ, ու քահանան նրա համար ուրիմի*+ միջոցով կհարցնի Եհովային և կիմանա նրա որոշումները: Այդ որոշումներին կհետևեն բոլորը՝ և՛ Հեսուն, և՛ իսրայելացիները՝ ամբողջ ժողովուրդը»:
22 Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան իրեն պատվիրեց: Նա բերեց Հեսուին, կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ, 23 ձեռքերը դրեց նրա վրա և առաջնորդ նշանակեց.+ ամեն բան արվեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան ասել էր Մովսեսի միջոցով:+