Դատավորներ
3 Այն ազգերը, որոնց Եհովան թույլ տվեց մնալ, որ նրանց միջոցով ստուգի բոլոր այն իսրայելացիներին, որոնք չէին մասնակցել Քանանի դեմ պատերազմներից որևէ մեկին, սրանք են+ 2 (սա եղավ, որ իսրայելացիների այն սերունդները, որոնք նախկինում չէին պատերազմել, փորձ ձեռք բերեն). 3 փղշտացիներն+ իրենց հինգ կառավարիչներով, բոլոր քանանացիները, սիդոնացիներն+ ու խևացիները,+ որոնք բնակվում էին Լիբանանի+ լեռներում՝ Բաալ-Հերմոնի լեռներից մինչև Եմաթ:*+ 4 Նրանք միջոց եղան պարզելու, թե արդյոք իսրայելացիները կհնազանդվեն Եհովայի պատվիրաններին, որոնք նա Մովսեսի միջոցով տվել էր իրենց հայրերին:+ 5 Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին քանանացիների,+ քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների հետ: 6 Նրանց աղջիկներին կնության առան, իրենց աղջիկներին էլ ամուսնացրին նրանց որդիների հետ և սկսեցին ծառայել նրանց աստվածներին:+
7 Իսրայելացիներն արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: Նրանք մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային, ու ծառայեցին Բահաղներին+ և սուրբ ձողերին:*+ 8 Այդ պատճառով Եհովան խիստ բարկացավ իսրայելացիների վրա և նրանց մատնեց* Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմի ձեռքը: Իսրայելացիները ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին: 9 Երբ նրանք Եհովային օգնության կանչեցին,+ Եհովան նրանց ազատելու համար մի փրկիչ տվեց՝+ Գոթոնիելին՝+ Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի որդուն: 10 Եհովայի ոգին իջավ նրա վրա,+ և նա դարձավ Իսրայելի դատավորը: Երբ Գոթոնիելը պատերազմի դուրս եկավ, Եհովան Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմին նրա ձեռքը մատնեց, և նա հաղթեց Քուսարսաթեմին: 11 Դրանից հետո 40 տարի երկրում խաղաղություն եղավ:* Որոշ ժամանակ անց Կենեզի որդին՝ Գոթոնիելը, մահացավ:
12 Իսրայելացիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան թույլ տվեց, որ Մովաբի+ թագավոր Եգլոնը իսրայելացիներից ավելի հզոր դառնա, քանի որ նրանք անում էին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: 13 Նա նրանց դեմ հանեց ամմոնացիներին+ և ամաղեկացիներին:+ Նրանք հարձակվեցին Իսրայելի վրա և գրավեցին արմավենիների քաղաքը:*+ 14 Իսրայելացիները 18 տարի ծառայեցին Մովաբի Եգլոն թագավորին:+ 15 Նրանք Եհովային օգնության կանչեցին,+ և Եհովան նրանց մի փրկիչ տվեց՝+ Բենիամինի+ ցեղից Գերայի որդուն՝ Ավոդին,+ որը ձախլիկ էր:+ Որոշ ժամանակ անց իսրայելացիները նրա միջոցով Մովաբի Եգլոն թագավորին տուրք ուղարկեցին: 16 Ավոդը իր համար մեկ կանգուն* երկարությամբ երկսայրի սուր պատրաստեց, հագուստի տակից գոտիով կապեց աջ ազդրի մոտ, 17 ապա տուրքով ներկայացավ Մովաբի թագավոր Եգլոնին: Եգլոնը չափազանց գեր մարդ էր:
18 Տուրքը տալուց հետո Ավոդը հեռացավ այն մարդկանց հետ, ովքեր բերել էին այն:* 19 Երբ նրանք հասան Գաղգաղայի+ մոտ՝ այն վայրը, որտեղ քանդակված կուռքերն էին,* նա հետ դարձավ Եգլոնի մոտ ու ասաց. «Ո՛վ թագավոր, գաղտնի բան ունեմ քեզ ասելու»: Թագավորն ասաց՝ լռությո՛ւն: Այդ ժամանակ նրա մոտ եղող բոլոր մարդիկ դուրս եկան: 20 Ավոդը մոտեցավ թագավորին, որը մենակ նստած էր իր զով վերնասենյակում, և ասաց. «Աստծուց լուր ունեմ քեզ համար»: Այդ պահին թագավորն իր գահից* վեր կացավ: 21 Ավոդը ձախ ձեռքով քաշեց աջ ազդրի մոտ կապած սուրը և խրեց նրա փորը: 22 Սրի կոթը նույնպես մտավ փորը: Սուրը ճարպով ծածկվեց, որովհետև նա այն չհանեց փորի միջից, և կղանքը դուրս թափվեց: 23 Ավոդը, վերնասենյակի դռներն իր հետևից փակելով ու կողպելով, դուրս եկավ պատշգամբ* և հեռացավ: 24 Նրա գնալուց հետո թագավորի ծառաները եկան ու տեսան, որ վերնասենյակի դռները կողպված են: Նրանք ասացին. «Գուցե նա ներսի զով սենյակում իր բնական կարիքն է հոգում»:* 25 Որոշ ժամանակ սպասելուց հետո նրանք սկսեցին անհանգստանալ ու տեսնելով, որ թագավորը այդպես էլ չի բացում վերնասենյակի դռները՝ վերցրին բանալին, բացեցին դռները և տեսան, որ իրենց տերը մեռած ընկած է գետնին:
26 Մինչ ծառաները մտածում էին՝ ինչ անեն, Ավոդը փախավ: Նա անցավ քանդակված կուռքերի*+ մոտով ու ապահով հասավ Սեիրա՝ 27 Եփրեմի լեռնային շրջան:+ Հասնելուն պես նա եղջերափող փչեց,+ և իսրայելացիները նրա գլխավորությամբ լեռնային շրջանից ցած իջան: 28 Ավոդն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, որովհետև Եհովան ձեր թշնամիներին՝ մովաբացիներին, ձեր ձեռքն է տվել»: Նրանք էլ գնացին նրա հետևից և գրավեցին Հորդանանի ծանծաղուտները՝ փակելով մովաբացիների փախուստի ճանապարհը: Նրանք ոչ մեկին չթողեցին այնտեղով անցնել: 29 Իսրայելացիներն այդ ժամանակ մոտ 10 000 մովաբացու կոտորեցին.+ բոլորն էլ ուժեղ ու խիզախ մարդիկ էին, և նրանցից մեկն էլ չփրկվեց:+ 30 Այդ օրը Իսրայելը հպատակեցրեց Մովաբին, և 80 տարի երկրում խաղաղություն եղավ:*+
31 Ավոդից հետո հաջորդ դատավորը Սամեգարն+ էր՝ Անաթի որդին, որը նույնպես փրկեց Իսրայելին: Նա եզների խթանով+ 600 փղշտացու+ սպանեց: