Հոբ
42 Հոբը պատասխանեց Եհովային.
2 «Հիմա ես գիտեմ, որ դու կարող ես ամեն ինչ անել,
Եվ չկա մի բան, որ մտադրես ու չկարողանաս այն իրագործել:+
3 Դու ասացիր. «Այդ ո՞վ է, որ իր անգիտությամբ իմ գործելակերպը հարցականի տակ է դնում»:+
Այո՛, ես խոսում էի, բայց չէի հասկանում,
Խոսում էի այնպիսի բաների մասին, որոնք չգիտեի,
Որոնք ինձ համար անչափ զարմանալի են:+
4 Դու ասացիր. «Ես կխոսեմ, իսկ դու, խնդրում եմ, լսիր:
Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր»:+
5 Առաջ պարզապես լսել էի քո մասին իմ ականջով,
Բայց հիմա տեսնում եմ քեզ իմ աչքերով:
7 Հոբին այս ամենն ասելուց հետո Եհովան իր խոսքն ուղղեց թեմանացի Եղիփազին: Եհովան ասաց.
«Մեծ բարկությամբ եմ լցվել քո և քո երկու ընկերների դեմ,+ քանի որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին:+ 8 Հիմա վերցրեք յոթ ցուլ ու յոթ արու ոչխար, գնացեք իմ ծառա Հոբի մոտ և ձեզ համար ողջակեզներ մատուցեք: Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար:+ Նրա խնդրանքը ես անշուշտ կընդունեմ և ձեզ չեմ պատժի ձեր հիմարության համար, այն բանի համար, որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին»:
9 Ուստի թեմանացի Եղիփազը, սովեցի Բաղդատը և նաամացի Սոֆարը գնացին ու արեցին Եհովայի ասածը: Եվ Եհովան ընդունեց Հոբի աղոթքը:
10 Երբ Հոբը աղոթեց իր ընկերների համար,+ Եհովան վերջ դրեց նրա նեղություններին+ և վերականգնեց նրա բարեկեցիկ կյանքը:* Եհովան Հոբին տվեց նրա նախկին ունեցածի կրկնակին:+ 11 Հոբի բոլոր եղբայրները, քույրերը և բոլոր նախկին ընկերները+ եկան նրա մոտ ու նրա տանը հաց կերան նրա հետ: Նրանք ցավակցեցին ու մխիթարեցին նրան այն բոլոր չարիքներից հետո, որ Եհովան թույլ էր տվել՝ գային նրա վրա: Նրանցից յուրաքանչյուրը մի կտոր արծաթ ու մի ոսկե մատանի տվեց նրան:
12 Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի վերջին տարիները նրա սկզբի տարիներից էլ շատ օրհնեց:+ Հոբը մեծ ունեցվածքի տեր դարձավ՝ 14 000 ոչխար, 6 000 ուղտ, 1 000 զույգ խոշոր եղջերավոր անասուն և 1 000 էգ էշ:+ 13 Նա յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ:+ 14 Առաջին աղջկա անունը Եմիմա դրեց, երկրորդի անունը՝ Կասիա, իսկ երրորդինը՝ Կերեն-Հափուք: 15 Ողջ երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չկային: Հայրը նրանց էլ ժառանգություն տվեց, ինչպես նրանց եղբայրներին:
16 Այս ամենից հետո Հոբը ապրեց 140 տարի և տեսավ իր զավակներին ու նրանց զավակներին՝ մինչև չորրորդ սերունդը: 17 Երկար ու գոհացուցիչ կյանք ապրելուց հետո* Հոբը մահացավ: