Առակներ
3 Ուղղամիտներին իրենց անարատությունն է առաջնորդում,+
Բայց անհավատարիմների նենգությունը իրենց կկործանի:+
5 Անարատի արդարությունը ուղիղ է դարձնում նրա ճանապարհը,
Բայց չար մարդը իր իսկ չարության պատճառով կընկնի:+
6 Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց,+
Բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների ծուղակը կընկնեն:+
7 Երբ չարագործը մեռնում է, նրա հույսը կորչում է,
Կորչում է նաև սեփական ուժերի նկատմամբ իր վստահությունը:+
10 Արդարի բարությունը* ուրախություն է քաղաքի համար,
Եվ երբ չարագործները կործանվում են, դրա բնակիչները ցնծում են:+
12 Անխոհեմ* մարդը արհամարհանքով է վերաբերվում իր դրացուն,
Բայց իսկապես խորաթափանց մարդը լուռ է մնում:+
15 Օտար մարդու համար երաշխավոր լինողը հաստատ կտուժի,+
Բայց ով խուսափում է* ձեռքսեղմումից, ապահով կլինի:
19 Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, կյանքի ճանապարհին է,+
Իսկ նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում:
20 Խարդախ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար,+
Բայց անարատ վարք ունեցողները ուրախացնում են նրան:+
22 Ինչպես ոսկե օղն է խոզի քթին,
Նույնպես էլ այն կինն է, որը թեև գեղեցիկ է, բայց առողջ դատողություն չունի:
24 Մեկը առատաձեռնորեն տալիս է, բայց ավելի շատ է ունենում,+
Իսկ մյուսը չի տալիս անգամ այն, ինչ պետք է տա, բայց աղքատանում է:+
26 Ով հացահատիկը պահում է ու չի վաճառում, նրան ժողովուրդը կանիծի,
Իսկ ով վաճառում է, նրան կօրհնի:
27 Նա, ով փափագում է բարիք անել, հավանության կարժանանա,+
Իսկ ով ձգտում է չարիք անել, անշուշտ, իր վրա չարիք կբերի:+
28 Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+
Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+