29 Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,+
Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+
2 Երբ արդարները շատ են, մարդիկ ուրախանում են,
Բայց երբ չարագործն է իշխում, նրանք հառաչում են:+
3 Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+
Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+
4 Արդարադատությամբ թագավորը կայունություն է հաստատում երկրում,+
Բայց կաշառակեր մարդը քանդում է այն:
5 Իր դրացուն շողոքորթողը
Նրա ոտքերի առաջ ցանց է գցում:+
6 Վատ մարդն ընկնում է իր մեղքի թակարդը,+
Բայց արդարը ուրախությամբ բացականչում է և ցնծում:+
7 Արդարը մտահոգվում է աղքատների իրավունքների մասին,+
Իսկ չար մարդուն դա չի էլ հետաքրքրում:+
8 Պարծենկոտ մարդիկ կրակ են գցում քաղաքում,+
Բայց իմաստունները հանգցնում են բարկությունը:+
9 Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,
Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+
10 Արյան ծարավ մարդիկ ատում են անմեղներին+
Եվ փորձում են խլել ուղղամիտների կյանքը:
11 Հիմարը տեղի է տալիս իր զգացմունքներին,+
Բայց իմաստունը կառավարում է դրանք ու հանդարտ է մնում:+
12 Եթե ղեկավարը ականջ դնի ստին,
Նրա բոլոր ծառաները չար կլինեն:+
13 Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը.
Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:
14 Եթե թագավորը աղքատներին արդարությամբ դատի,+
Նրա գահը միշտ հաստատուն կլինի:+
15 Պատիժն ու խրատը իմաստություն են տալիս,+
Բայց ինքնահոսի թողնված երեխան ամաչեցնում է իր մորը:
16 Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,
Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+
17 Խրատիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերի
Ու մեծ ուրախություն կպարգևի:+
18 Երբ տեսիլք չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+
Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+
19 Միայն խոսքերով ծառան չի ուղղվի,
Քանի որ նա թեև հասկանում է դրանք, բայց չի հնազանդվում:+
20 Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+
21 Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,
Հետագայում նա անշնորհակալ կդառնա:
22 Դյուրաբորբոք մարդը կռիվ է հրահրում,+
Եվ բարկացկոտ մարդը շատ մեղքեր է գործում:+
23 Մարդու գոռոզությունը կխոնարհեցնի իրեն,+
Բայց ով խոնարհ է, փառքի կարժանանա:+
24 Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է:
Նա լսում է վկայություն տալու կոչը, բայց ոչինչ չի հայտնում:+
25 Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում,+
Բայց Եհովային ապավինողը պաշտպանված կլինի:+
26 Շատերը ցանկանում են ղեկավարի մոտ մտնել,
Բայց արդարադատությունը Եհովայից է:+
27 Անարդար մարդը գարշելի է արդարների համար,+
Իսկ նա, ով ճիշտ է վարվում, գարշելի է չարագործի համար:+