Մաղաքիա
2 «Եվ հիմա այս պատվերը ձեզ է տրվում, ո՛վ քահանաներ:+ 2 Եթե չցանկանաք լսել և ուշադրություն չդարձնեք* իմ անունը փառավորելու մասին պատվերին,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես անեծք կուղարկեմ ձեզ վրա+ և ձեր օրհնությունները անեծքի կվերածեմ:+ Այո՛, ես արդեն անեծքի եմ վերածել օրհնությունները, որովհետև իմ պատվերին ուշադրություն չեք դարձնում:
3 Ձեր արարքների պատճառով ձեր ցանած սերմը կփչացնեմ+ և ձեր երեսին թրիք կնետեմ՝ ձեր տոների ժամանակ զոհաբերված կենդանիների թրիքը, ու ձեզ կգցեն թրիքի կույտի մեջ:* 4 Եվ դուք կիմանաք, որ այդ պատվերը ես տվել եմ ձեզ, որպեսզի Ղևիի հետ կապած իմ ուխտը* ուժի մեջ մնա,+– ասում է Զորքերի տեր Եհովան–
5 Նրա հետ կապած իմ ուխտը կյանքի ու խաղաղության ուխտ էր: Ես այն տվեցի նրան, որ երկյուղ* ունենա: Եվ նա վախենում* էր ինձանից, ակնածում էր իմ անունից: 6 Ճշմարտության օրենքը* նրա բերանում էր,+ և նրա շուրթերին անարդարություն չկար: Նա խաղաղությամբ և ուղղամտությամբ քայլեց ինձ հետ+ ու շատերին սխալ ուղուց հետ դարձրեց: 7 Որովհետև քահանան պետք է Աստծու մասին սովորեցնի,+ և մարդիկ օրենքը նրա բերանից պետք է լսեն, չէ՞ որ նա Զորքերի տեր Եհովայի պատգամաբերն է:
8 Բայց դուք շեղվեցիք ճանապարհից, ու ձեր պատճառով շատերը խախտեցին օրենքը:*+ Դուք դրժեցիք Ղևիի հետ կապած իմ ուխտը,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 9 Ուստի այնպես կանեմ, որ ժողովրդի աչքում արհամարհելի ու նվաստացած լինեք, քանի որ դուք հեռացաք իմ ճանապարհներից և օրենքը կիրառելու հարցում կողմնապահություն արեցիք»:+
10 Մի՞թե բոլորս մեկ հայր չունենք,+ մի՞թե մեկ Աստված չէ ստեղծել մեզ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք անհավատարմությամբ վարվում իրար հետ՝+ դրժելով* մեր նախահայրերի ուխտը: 11 Հուդայի ժողովուրդը անհավատարմությամբ է վարվում և գարշելի բան է անում Իսրայելում ու Երուսաղեմում: Նրանք պղծում են Եհովայի սրբությունը,*+ որը Նա սիրում է. կնության են առնում օտար աստծու պաշտող աղջիկների:+ 12 Եհովան Հակոբի վրաններից կվերացնի այդպես վարվող յուրաքանչյուր մարդու, ով էլ որ լինի,* նույնիսկ եթե նա ընծա է մատուցում Զորքերի տեր Եհովային:+
13 Մեկ ուրիշ բան էլ կա, որ անում եք, ինչի պատճառով Եհովայի զոհասեղանի մոտից լացի ու հառաչանքի ձայն է լսվում, և այն ծածկվել է արցունքներով: Ուստի նա այլևս ձեր ընծային ուշադրություն չի դարձնում, և նրա համար տհաճ է ձեր ձեռքից որևէ բան ընդունելը:+ 14 Դուք ասում եք. «Բայց ինչո՞ւ»: Որովհետև Եհովան վկա է եղել, որ դու անհավատարմությամբ ես վարվել երիտասարդությանդ կնոջ հետ, թեև նա քո ընկերն է, քո կինը, ում հետ ուխտ ես կապել:*+ 15 Բայց ձեզնից ոմանք այդպես չվարվեցին, որովհետև ունեին Աստծու ոգին:* Ի՞նչ էին նրանք ցանկանում. Աստծու սերունդ:* Ուստի հսկե՛ք ձեր ոգին* և անհավատարիմ մի՛ եղեք ձեր կնոջը, ում հետ երիտասարդ տարիքից ամուսնացած եք, 16 որովհետև Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ես ատում եմ ամուսնալուծությունը+ և նրան, ով բռնություն է գործադրում,*– ասում է Զորքերի տեր Եհովան:– Հսկե՛ք ձեր ոգին և անհավատարմությամբ մի՛ վարվեք»:+
17 Դուք ձանձրացնում եք Եհովային ձեր խոսքերով+ և հարցնում. «Ինչպե՞ս ենք ձանձրացնում նրան»: Նրանով, որ ասում եք՝ «Ամեն չարագործ հաճելի է Եհովայի աչքին, և նա հավանում է այդպիսիներին»,+ կամ էլ ասում եք՝ «Որտե՞ղ է արդարության Աստվածը»: