Ծննդոց
46 Իսրայելը վերցրեց իր ընտանիքն ու ողջ ունեցվածքը* և ճանապարհ ընկավ: Երբ եկավ Բերսաբեե,+ զոհեր մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:+ 2 Գիշերը Աստված տեսիլքում ասաց Իսրայելին. «Հակո՛բ, Հակո՛բ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»: 3 Աստված շարունակեց. «Ես ճշմարիտ Աստվածն եմ՝ քո հոր Աստվածը:+ Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, քանի որ այնտեղ քեզ մեծ ազգ կդարձնեմ:+ 4 Ես քեզ հետ կլինեմ, երբ գնաս Եգիպտոս, և անպայման կհանեմ քեզ այնտեղից:+ Երբ մահանաս, Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»:*+
5 Դրանից հետո Հակոբը հեռացավ Բերսաբեեից: Իսրայելի որդիները իրենց հորը, երեխաներին ու կանանց փոխադրեցին փարավոնի ուղարկած սայլակառքերով: 6 Նրանք վերցրին իրենց հոտերը և Քանանում կուտակած ունեցվածքը: Այսպիսով՝ Հակոբն ու իր գերդաստանը հասան Եգիպտոս: 7 Նա իր հետ Եգիպտոս բերեց իր որդիներին ու թոռներին, իր աղջիկներին ու թոռնուհիներին՝ իր ողջ սերունդը:
8 Իսրայելի, այսինքն՝ Հակոբի որդիները, որոնք եկան Եգիպտոս,+ սրանք են. Հակոբի առաջնեկը Ռուբենն+ էր:
9 Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+
10 Շմավոնի+ որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Սավուղը՝+ քանանացի կնոջ որդին:
11 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+
12 Հուդայի+ որդիներն էին Էրը, Օնանը, Սելոմը,+ Փարեսը+ և Զարան:+ Սակայն Էրն ու Օնանը մահացել էին Քանանում:+
Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+
13 Իսաքարի որդիներն էին Թոլան, Փուվան, Եոբը և Սամրոնը:+
14 Զաբուղոնի+ որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հալելը:+
15 Սրանք Լիայի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար Փադան-Արամում: Այնտեղ ծնվել էր նաև նրանց աղջիկը՝ Դինան:+ Հակոբի բոլոր հետնորդները, որ սերել էին Լիայից, 33-ն էին:
16 Գադի+ որդիներն էին Սիֆոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոդին և Արելին:+
17 Ասերի+ որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան: Նրանց քույրը Սերան էր:
Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը:+
18 Սրանք Զելփայի+ որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Լիային: Հակոբի հետնորդները, որ սերել էին Զելփայից, այս 16-ն էին:
19 Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիներն էին Հովսեփն+ ու Բենիամինը:+
20 Եգիպտոսում Հովսեփն ունեցել էր Մանասեին+ ու Եփրեմին,*+ որոնց նրա համար ծնել էր Ասանեթը՝+ Օն* քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը:
21 Բենիամինի որդիներն+ էին Բաղան, Բոքորը, Ասբելը, Գերան,+ Նեեմանը, Էհին, Ռոսը, Մուփիմը, Օփիմը+ և Արեդը:+
22 Սրանք Ռաքելի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար: Ընդհանուր հաշվով՝ 14 հոգի:
24 Նեփթաղիմի+ որդիներն էին Հասեելը, Գունին, Հասիրը և Սիլլեմը:+
25 Սրանք Բալլայի որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Ռաքելին: Հակոբի հետնորդները, որ սերել էին Բալլայից, այս յոթն էին:
26 Հակոբից սերած բոլոր մարդիկ, որ նրա հետ Եգիպտոս գնացին, 66 հոգի էին՝+ չհաշված նրա հարսներին: 27 Հովսեփի որդիները, որ ծնվել էին Եգիպտոսում, երկուսն էին: Հակոբի տան բոլոր մարդիկ, որ եկան Եգիպտոս, 70* հոգի էին:+
28 Հակոբը Հուդային+ իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ՝ տեղեկացնելու, որ ինքը Գեսեմի ճանապարհին է: Երբ նրանք հասան Գեսեմ երկիր,+ 29 Հովսեփը պատվիրեց պատրաստել իր կառքը և գնաց, որ Գեսեմում դիմավորի իր հորը՝ Իսրայելին: Հորը տեսնելով՝ նա իսկույն նրա վզովն ընկավ ու երկար լաց եղավ: 30 Ապա Իսրայելը Հովսեփին ասաց. «Հիմա, երբ տեսա քեզ ու գիտեմ, որ ողջ ես, կարող եմ հանգիստ մեռնել»:
31 Հետո Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տնեցիներին ասաց. «Գնամ, փարավոնին տեղեկացնեմ+ ու ասեմ. «Եղբայրներս և իմ հոր բոլոր տնեցիները, որ Քանանում էին, եկել են այստեղ՝ ինձ մոտ:+ 32 Այդ մարդիկ հովիվներ են.+ նրանք անասուններ են պահում+ և իրենց հետ բերել են իրենց հոտերն ու նախիրները, նաև ողջ ունեցվածքը»:+ 33 Երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի՝ «Ինչո՞վ եք զբաղվում», 34 նրան ասեք՝ «Մենք՝ ծառաներդ, մանկությունից մինչև հիմա անասուններ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+ Այդպես ասեք, որ նա ձեզ բնակեցնի Գեսեմ երկրում,+ քանի որ ոչխար պահողները գարշելի են եգիպտացիների համար»:+