Եսայիա
21 Ծովանման անապատի* դեմ ուղղված պատգամ:+
«Հարավից սուրող մրրիկի պես աղետ է գալիս,
Գալիս է անապատից՝ զարհուրելի երկրից:+
2 Ինձ մի ահարկու տեսիլք է տրվել.
Նենգը նենգությամբ է վարվում,
Կործանիչը կործանում է:
Առա՛ջ, ո՛վ Էլամ: Պաշարի՛ր, ո՛վ Մարաստան:+
Նրա* պատճառած բոլոր տառապանքներին ես վերջ կդնեմ»:+
3 Այս տեսիլքից ես սաստիկ տանջվում եմ:+
Ծննդաբերող կնոջ պես ջղաձգվում եմ:
Այնպես տագնապած եմ, որ ոչինչ չեմ լսում:
Այնքան մտահոգված եմ, որ ոչինչ չեմ տեսնում:
4 Սիրտս տրոփում է, սարսափից դողում եմ:
Մթնշաղը, որին առաջ կարոտով էի սպասում, ինձ սարսուռով է համակում:
Իշխաննե՛ր, վե՛ր կացեք և յուղե՛ք վահանը:*
6 Եհովան ինձ ասաց.
«Գնա՛, դիտապահա՛կ կանգնեցրու,
Եվ նա ինչ տեսնի, թող տեղեկացնի»:
Նա, հայացքը սևեռած, մեծ ուշադրությամբ նայում էր դրանց:
8 Հետո գոչեց, ինչպես մի առյուծ կմռնչար.
«Ո՛վ Եհովա, ողջ ցերեկը ես դիտարանի վրա կանգնած եմ լինում,
Ամեն գիշեր իմ պահակակետում եմ մնում:+
Ապա բարձր ձայնով ասաց.
«Ընկա՜վ: Ընկա՜վ Բաբելոնը,+
Նրա աստվածների բոլոր քանդակված պատկերները ջարդուխուրդ եղած թափված են գետնին»:+
10 Հացահատիկի պես կալսված* իմ* ժողովո՛ւրդ,
Իմ կալատեղից դուրս եկած արդյո՛ւնք,*+
Ես ձեզ հաղորդել եմ այն ամենը, ինչ լսել եմ Զորքերի տեր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց:
11 Դումայի* դեմ ուղղված պատգամ:
Ինչ-որ մեկը կանչում է ինձ Սեիրից.+
«Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին:
Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին»:
12 Ժամապահը պատասխանեց. «Առավոտն արդեն բացվում է,
Բայց հետո կրկին գիշեր կլինի:
Եթե ուզենաք նորից հարցնել, հարցրե՛ք:
Նորի՛ց եկեք»:
13 Անապատային հարթավայրի* դեմ ուղղված պատգամ:
Ո՛վ Դեդանի+ քարավաններ,
Դուք անապատային հարթավայրի մացառուտներում կգիշերեք:
Ջրո՛վ դիմավորեք ծարավին,
Հա՛ց բերեք փախուստի մեջ եղողին,
15 Որովհետև նրանք փախել են սրի բերանից, մերկացված սրից,
Լարած աղեղից ու դաժան պատերազմից:
16 Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան. «Չանցած մեկ տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Կեդարի+ ողջ փառքը կվերանա: 17 Կեդարի ռազմիկներից ընդամենը մի քանի աղեղնավոր կմնա. չէ՞ որ դա ասել է Եհովան՝ Իսրայելի Աստվածը»: