Ամոս
5 Լսի՛ր քո դեմ ուղղված այս խոսքը, ո՛վ Իսրայել, որ ասում եմ որպես ողբերգ քո մասին.
2 «Ընկա՜վ կույս Իսրայելը իր իսկ երկրում,
Նա այլևս չի կարողանում վեր կենալ:
Բոլորը լքել են նրան,
Եվ չկա մեկը, որ բարձրացնի»:
3 Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ահա թե ինչ կպատահի Իսրայելի ժողովրդին.
Այն քաղաքից, որից հազար հոգով պատերազմի դուրս կգան, հարյուրը կմնան:
Իսկ այն քաղաքից, որից հարյուր հոգով դուրս կգան, տասը կմնան»:+
4 Սա է ասում Եհովան Իսրայելի ժողովրդին.
«Վերադարձե՛ք* ինձ մոտ և ողջ կմնաք:+
Մի՛ ուղևորվեք Գաղգաղա+ և մի՛ մտեք Բերսաբեե,+
Որովհետև Գաղգաղան անպատճառ կգերեվարվի,+
Իսկ Բեթելը կոչնչանա:*
6 Վերադարձե՛ք ինձ՝ Եհովայիս մոտ, որ ողջ մնաք,+
Որ ես կրակի պես չբորբոքվեմ և չկործանեմ Հովսեփի տունը,
Չսպառեմ Բեթելը, և այն հանգցնող չլինի:
8 Վերադարձե՛ք ինձ մոտ՝ նրա, ով ստեղծել է Կիմա* և Կեսիլ* համաստեղությունները,+
Ով թանձր ստվերը առավոտյան լույսի է վերածում
Եվ ցերեկը մթնեցնում է գիշերվա պես,+
Ով հավաքում է ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին.+
Իմ անունը Եհովա է:
9 Ես զորավորի վրա հանկարծակի կործանում կբերեմ
Եվ ամրությունները կքանդեմ:
11 Քանի որ աղքատից հողի վարձ* եք պահանջում
Ու նրանից որպես տուրք հացահատիկ եք վերցնում,+
Դուք չեք ապրի սրբատաշ քարերից ձեր կառուցած տներում,+
Չեք խմի ձեր տնկած ընտիր այգիների խաղողի գինին:+
Դուք ճնշում եք արդարին, կաշառք եք վերցնում
Եվ քաղաքի դարպասի մոտ ոտնահարում եք աղքատի իրավունքները:+
14 Բարի՛ն արեք, ոչ թե չարը,+ որ ողջ մնաք,+
Եվ որ Զորքերի տեր Եհովա Աստված ձեզ հետ լինի,
Ինչպես որ ասում եք, թե ձեզ հետ է:+
Միգուցե Զորքերի տերը՝ Եհովա Աստված,
Հաճություն ցույց տա Հովսեփի սերնդից ողջ մնացածներին»:+
16 Ուստի սա է ասում Եհովան՝ Զորքերի տեր Աստված Եհովան.
«Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի,
Եվ բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ:
Հողագործներին կկանչեն սգալու
Եվ վարձու լացողներին՝ ողբալու:
17 Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի,+
Որովհետև ես անցնելու եմ ձեր երկրի միջով,– ասում է Եհովան:–
18 Վա՜յ նրանց, ովքեր փափագում են, որ Եհովայի օրը գա:+
Ի՞նչ է բերելու ձեզ Եհովայի օրը:+
Այն խավար է լինելու, ոչ թե լույս:+
19 Այդ օրը դուք նման կլինեք մեկին, ով փախչում է առյուծից, բայց արջի է հանդիպում,
Իսկ երբ տուն է մտնում ու ձեռքը հենում պատին, օձն է խայթում նրան:
20 Եհովայի օրը խավար է լինելու, ոչ թե լույս,
Մռայլ է լինելու, ոչ թե պայծառ:
21 «Ես ատում եմ ձեր տոները, զզվում եմ դրանցից:+
Ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ մատուցված զոհերի հոտը տհաճ է ինձ: