Հռոմեացիներ
1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս,* որ կանչվել եմ առաքյալ լինելու և ընտրվել* եմ՝ հռչակելու Աստծու բարի լուրը,+ 2 որը Աստված իր մարգարեների միջոցով նախապես հայտնել է սուրբ գրքերում: 3 Այդ լուրը նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է, որը ծնվեց որպես մարդ Դավթի+ սերնդից: 4 Երբ սուրբ ոգու զորությամբ նա հարություն առավ,+ այդպես հաստատվեց, որ նա Աստծու Որդին է:+ 5 Նրա միջոցով իմ* հանդեպ անզուգական բարություն դրսևորվեց, և ես առաքյալ նշանակվեցի,+ որպեսզի բոլոր ազգերի մարդկանց օգնեմ, որ հավատան ու հնազանդվեն նրան+ և այդպիսով փառավորեն նրա անունը: 6 Դուք էլ եք այդ ազգերի մարդկանցից, որ հրավեր եք ստացել լինելու Հիսուս Քրիստոսի հետևորդը:* 7 Գրում եմ բոլորիդ, որ Հռոմում եք, ում Աստված սիրել է ու կանչել՝ իր սուրբ ժողովուրդը լինելու:
Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:
8 Նախևառաջ ուզում եմ ասել, որ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին ողջ աշխարհն է խոսում: 9 Աստված, ում ես սրտանց* սուրբ ծառայություն եմ մատուցում՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում:+ 10 Ես աղերսում եմ Աստծուն, որ եթե նրա կամքն է, հնարավորություն ունենամ վերջապես գալ ձեզ մոտ: 11 Շատ եմ ուզում տեսնել ձեզ, որ հոգևորապես օգնեմ* ու ամրացնեմ, 12 կամ, ավելի շուտ, որ քաջալերվենք+ մեկս մյուսիս հավատով, ես՝ ձեր հավատով, դուք էլ՝ իմ:
13 Իմացեք, եղբայրնե՛րս, որ շատ անգամ եմ մտադրվել ձեզ մոտ գալ, բայց միշտ մի խանգարող բան է եղել: Ուզում էի, որ իմ քարոզչությունը ձեր մեջ էլ պտուղներ բերի, ինչպես որ մյուս ազգերի մեջ է բերել: 14 Իմ պարտքն է քարոզել թե՛ հույներին ու մյուս ազգերի մարդկանց* և թե՛ գիտուններին ու անուսումներին:* 15 Այնպես որ մեծ ցանկություն ունեմ բարի լուրը քարոզել նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ:+ 16 Ես չեմ ամաչում այն հռչակել.+ չէ՞ որ բարի լուրը այն զորեղ միջոցն է, որով Աստված փրկություն է շնորհում բոլոր հավատ ունեցողներին,+ նախ՝ հրեաներին,+ հետո՝ հույներին:+ 17 Բարի լուրի միջոցով հավատ ունեցողները տեսնում են Աստծու արդարությունը, և դա ամրացնում է նրանց հավատը,+ ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»:+
18 Աստված երկնքից դրսևորում է իր ցասումը+ նրանց հանդեպ, ովքեր չեն հնազանդվում իրեն, անարդար գործեր են անում և անարդարացիորեն խանգարում են մարդկանց իմանալ ճշմարտությունը:+ 19 Բանն այն է, որ ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց աչքի առաջ է. Աստված հստակ ցույց է տվել նրանց:+ 20 Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները:+ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին+ և փաստում են, որ նա իսկապես Աստված է:+ Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն: 21 Այդպիսի մարդիկ թեև գիտեն Աստծուն, բայց չեն տալիս նրան այն փառքը, որին նա արժանի է, և ոչ էլ շնորհակալություն են հայտնում նրան, այլ դարձել են դատարկամիտ ու հասկացողությունից զուրկ:*+ 22 Նրանք պնդում են, թե իմաստուն են, բայց իրականում հիմար են, 23 և փոխանակ մեծարեն անմահ* Աստծուն՝ մեծարում են կուռքերի, որոնք կերտված են մահկանացու* մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերով:+
24 Դրա համար էլ Աստված երես է թեքել նրանցից՝ թողնելով, որ վարվեն իրենց սրտի անմաքուր ցանկությունների համաձայն և այդպիսով անարգեն իրենց մարմինը: 25 Նրանք Աստծու մասին ճշմարտությունը ստի հետ են փոխել, մեծարում* ու ծառայում են ստեղծվածներին, ոչ թե Ստեղծողին, ով հավիտյան արժանի է փառքի: Ամեն: 26 Այդ իսկ պատճառով Աստված մերժել է նրանց՝ թողնելով, որ տրվեն խայտառակ կրքերի:+ Կանայք բնական սեռական հարաբերությունները փոխել են անբնականի հետ:+ 27 Նույնպես էլ տղամարդիկ, կանանց հետ բնական սեռական հարաբերությունները թողած, բուռն կրքերով միմյանց են փափագում, տղամարդիկ տղամարդկանց հետ նողկալի բաներ են անում:+ Նրանք կստանան իրենց սխալ վարքին արժանի լիարժեք հատուցումը:+
28 Քանի որ նրանք հարկ չհամարեցին հաշվի առնել Աստծուն,* Աստված էլ թողեց նրանց, որ իր համար անընդունելի մտավիճակի տրվեն և անվայել բաներ անեն:+ 29 Նրանք լիովին տրվել են ամեն տեսակ անարդարության, անօրինության,+ ագահության,+ չարության, նախանձի,+ սպանության,+ գժտության, խաբեության,+ չարամտության:+ Այդ մարդիկ բամբասողներ են, 30 ուրիշներին վատաբանողներ,+ Աստծուն ատողներ, անպատկառներ, գոռոզներ, պարծենկոտներ, չար բաներ ծրագրողներ, ծնողներին անհնազանդ,+ 31 հասկացողությունից զուրկ,+ խոստումները դրժող, ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող և անգութ: 32 Թեև նրանք շատ լավ գիտեն Աստծու արդար դատավճիռը, որ այսպիսի բաներ անողները մահվան են արժանի,+ սակայն ոչ միայն շարունակում են անել այդ ամենը, այլև հավանություն են տալիս անողներին: