Սոփոնիա
2 Քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել,
Քանի դեռ օրը չի անցել քամուց քշվող մղեղի* պես,
Քանի դեռ Եհովայի բորբոքված բարկությունը չի թափվել ձեզ վրա,+
Ու քանի դեռ Եհովայի բարկության օրը ձեզ վրա չի հասել,
3 Փնտրե՛ք Եհովային,+ ո՛վ երկրի բոլոր հեզեր,*
Որ իրագործում եք նրա արդար վճիռները:*
Ձգտեք արդարությամբ վարվել, հեզություն* դրսևորել
Ու հնարավոր է՝ պատսպարված լինեք Եհովայի բարկության օրը:+
4 Գազան լքված կլինի,
Ասկաղոնը ամայի կդառնա,+
Ազոտոսը ցերեկով դուրս կքշվի,
Իսկ Ակկարոնն արմատախիլ կլինի:+
5 Վա՜յ ծովեզերքում բնակվողներին՝ քերեթցիներին:+
Եհովայի խոսքը ձեր դեմ է ուղղված.
«Ո՛վ Քանան, փղշտացիների՛ երկիր, ես կկործանեմ քեզ,
Եվ ոչ մի բնակիչ չի մնա»:
6 Ծովեզերքը արոտավայր կդառնա:
Այնտեղ ջրհորներ կլինեն հովիվների համար,
Եվ քարե փարախներ՝ ոչխարների համար:
7 Այդ շրջանը Հուդայի տնից ողջ մնացածներինը կլինի:+
Նրանք այնտեղ կարածեն,
Իսկ երեկոյան հանգիստ կառնեն Ասկաղոնի տներում,
Որովհետև նրանց Աստվածը՝ Եհովան, ուշադրություն կդարձնի նրանց*
Ու հետ կբերի գերիներին:+
8 «Ես լսել եմ Մովաբի կշտամբանքը+ և ամմոնացիների վիրավորական խոսքերը.+
Նրանք ծաղրում էին իմ ժողովրդին և մեծ-մեծ խոսելով՝ սպառնում էին տիրանալ նրանց երկրին:+
9 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,–
Մովաբը Սոդոմի պես կլինի,+
Իսկ Ամմոնը՝ Գոմորի պես՝+
Եղինջներով ծածկված վայր, աղի փոս և հավերժական ամայի տեղ:+
Իմ ժողովրդի մեջ ողջ մնացածները նրանց կկողոպտեն,
Իմ ազգի մեջ ողջ մնացածները կտիրանան նրանց երկրին»:
10 Ահա թե ինչ կստանան իրենց հպարտության դիմաց,+
Որովհետև նրանք ծաղրեցին Զորքերի տեր Եհովայի ժողովրդին և իրենց բարձր դասեցին նրանից:
11 Եհովան ահարկու կլինի, երբ գործի նրանց դեմ:
Նա ոչնչի կվերածի երկրի բոլոր աստվածներին,
Կղզիներում բնակվող ազգերը կխոնարհվեն նրա առաջ՝*+
Յուրաքանչյուրն իր տեղից:
12 «Եվ դուք, եթովպացինե՛ր, դուք նույնպես իմ սրով կսպանվեք»:+
14 Այնտեղ կպառկեն հոտերը, ամեն տեսակի գազանները,
Հավալուսն ու փշախոզուկը կգիշերեն տապալված սյուների խոյակների* մոտ:
Պատուհանից լալագին ձայն* կլսվի:
Շեմքի մոտ ավերում կլինի.
Նա կհեռացնի մայրու փայտի պատվածքը:
15 Սա այն հպարտ քաղաքն է, որը նստած էր ապահովության մեջ
Եվ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ուրիշը չկա»:
Ի՜նչ զարհուրելի տեսարան դարձավ նա,
Գազանների համար բնակության վայր:
Կողքով անցնողը կսուլի և բռունցք թափ կտա:+