Եզրաս
3 Յոթերորդ ամսում+ իսրայելացիները,* որոնք արդեն իրենց քաղաքներում էին ապրում, մեկ մարդու պես հավաքվեցին Երուսաղեմում: 2 Հովսեդեկի որդի Հեսուան+ և մյուս քահանաները, Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը+ և նրա եղբայրները գործի անցան ու վերաշինեցին Իսրայելի Աստծու զոհասեղանը, որպեսզի ողջակեզներ մատուցեն դրա վրա, ինչպես որ գրված է ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում:+
3 Չնայած շրջակա երկրների+ ժողովուրդների հանդեպ ունեցած վախին՝ նրանք զոհասեղանը կանգնեցրին իր նախկին տեղում և սկսեցին դրա վրա ողջակեզներ մատուցել Եհովային՝ թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան ողջակեզները:+ 4 Հետո, ըստ գրվածի, նշեցին+ Տաղավարների* տոնը և ամեն օր+ մատուցեցին սահմանված քանակով ողջակեզներ: 5 Այդուհետ նրանք սկսեցին մատուցել ամենօրյա ողջակեզները,+ ամեն նորալուսնի ժամանակ+ մատուցվող զոհերը ու Եհովայի բոլոր սուրբ տոների+ ժամանակ մատուցվող զոհերը, ինչպես նաև կամավոր ընծաներ,+ որ ամեն մարդ իր ցանկությամբ բերում էր Եհովայի համար: 6 Նրանք սկսեցին ողջակեզներ մատուցել Եհովային յոթերորդ ամսվա առաջին օրվանից,+ թեև Եհովայի տաճարի հիմքը դեռ չէր գցվել:
7 Քարհատներին+ ու արհեստավորներին+ նրանք փողով էին վճարում, իսկ սիդոնացիներին ու տյուրոսցիներին, ովքեր Պարսկաստանի Կյուրոս թագավորի+ լիազորությամբ նավերով Լիբանանից մայրու գերաններ էին բերում Հոպպե,+ ուտելիք, ըմպելիք և յուղ էին տալիս:
8 Երուսաղեմ՝ ճշմարիտ Աստծու տուն հասնելուց հետո՝ երկրորդ տարվա երկրորդ ամսում, Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուան իրենց եղբայրների՝ քահանաների, ղևտացիների և գերությունից+ Երուսաղեմ վերադարձած մյուս բոլոր մարդկանց հետ սկսեցին աշխատանքը: 20 տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիներին նրանք նշանակեցին ծառայելու որպես Եհովայի տան վերակառուցման գործը վերահսկողներ: 9 Այսպիսով՝ Հեսուան իր որդիների ու եղբայրների հետ և Կադմիելը իր որդիների հետ, որոնք բոլորն էլ Հուդայի* սերունդներն էին, ինչպես նաև Ենադադի որդիներն+ իրենց որդիների ու ազգականների հետ, որոնք ղևտացիներ էին, միասին վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան վերակառուցման գործն անողներին:
10 Երբ շինարարները Եհովայի տաճարի հիմքը գցեցին,+ քահանայական զգեստներ հագած քահանաները, շեփորները ձեռքներին,+ և ղևտացիները՝ Ասափի որդիները, ծնծղաները ձեռքներին, կանգնեցին իրենց տեղերում, որ գովաբանեն Եհովային՝ համաձայն Իսրայելի Դավիթ թագավորի սահմանած կարգի:+ 11 Նրանք սկսեցին գովաբանել+ ու շնորհակալություն հայտնել Եհովային՝ հաջորդաբար երգելով այս կրկներգը՝ «Որովհետև բարի է նա, որովհետև Իսրայելի հանդեպ նրա հավատարիմ սերը հավերժական է»:+ Իսկ ամբողջ ժողովուրդը բարձր բացականչություններով փառաբանում էր Եհովային, քանի որ Եհովայի տան հիմքը գցվել էր: 12 Քահանաներից, ղևտացիներից և նահապետական տների գլուխներից շատերը՝ տարեց մարդիկ, ովքեր տեսել էին նախորդ տունը,+ բարձր ձայնով դառնագին լաց էին լինում՝ տեսնելով այս մյուս տան գցված հիմքը, ուրիշ շատերն էլ ուրախությունից ողջ ձայնով բացականչություններ էին անում:+ 13 Այնպես որ հնարավոր չէր լացի ձայնը տարբերել ուրախության բացականչություններից: Ժողովրդի ձայնը այնքան բարձր էր, որ լսելի էր անգամ շատ հեռվից: