Հռոմեացիներ
6 Ուրեմն ի՞նչ ասենք: Շարունակե՞նք մեղք գործել, որ Աստծու անզուգական բարությունն* ավելի շատ դրսևորվի մեր հանդեպ: 2 Իհա՛րկե ոչ: Ինչպե՞ս կարող ենք շարունակել մեղքի մեջ ապրել,+ երբ մեղք գործելու հարցում մենք մեզ մեռած ենք համարում:+ 3 Չգիտե՞ք, որ երբ բոլորս մկրտվեցինք Քրիստոս Հիսուսի հետ միավորվելու համար,*+ մկրտվեցինք նաև նրա մահվանը բաժնեկից լինելու համար:*+ 4 Եվ քանի որ մկրտվեցինք Քրիստոսի մահվանը բաժնեկից լինելու համար, նրա հետ էլ թաղվեցինք,+ որպեսզի նոր կյանքով ապրենք, ինչպես Քրիստոսը, որին Հայրը հարություն տվեց իր փառահեղ զորությամբ:+ 5 Եթե նրա հետ միավորվեցինք՝ մահանալով նրա պես,*+ ապա, անկասկած, նրա հետ կմիավորվենք նաև, երբ հարություն առնենք նրա պես:+ 6 Մենք գիտենք, որ մեր հին անձնավորությունը Քրիստոսի հետ միասին սյանը գամվեց,+ որպեսզի մեր մեղավոր մարմինը չիշխի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքի ծառան:+ 7 Չէ՞ որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից:*
8 Քանի որ մահացանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նաև կապրենք նրա հետ: 9 Գիտենք, որ Քրիստոսը, ով արդեն հարություն է առել,+ այլևս չի մահանա.+ մահն այլևս իշխանություն չունի նրա վրա: 10 Նա մահացավ, որ վերացնի մեղքը, ու էլ երբեք չի մահանա:+ Եվ հիմա նա ապրում է Աստծու կամքը կատարելու համար: 11 Այդպես էլ դուք համարեք, որ մեռած եք մեղք գործելու հարցում և պետք է ապրեք Աստծու կամքն անելու համար որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ:+
12 Այնպես որ թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի իշխել* ձեզ վրա+ և ստիպի ձեզ հնազանդվել ձեր մարմնի ցանկություններին: 13 Ձեր մարմինները մի՛ ծառայեցրեք մեղքին որպես սխալն անելու գործիքներ,* այլ հանձնեք Աստծուն, որ ծառայեցնեք որպես ճիշտն անելու գործիքներ՝* գիտակցելով, որ կենդանացել եք մահացածների միջից:+ 14 Չպետք է թույլ տաք, որ մեղքը ձեր տերը դառնա, ինչ է թե Օրենքի տակ չեք,+ այլ Աստծու անզուգական բարությունն եք վայելում:+
15 Եթե մենք Օրենքի տակ չենք և Աստծու անզուգական բարությունն ենք վայելում, մի՞թե պետք է եզրակացնենք, որ կարող ենք մեղք գործել:+ Իհա՛րկե ոչ: 16 Չգիտե՞ք, որ եթե ինքներդ ձեզ հանձնում եք ինչ-որ մեկին՝ նրան հնազանդվելով ինչպես ծառա, ապա ում որ հնազանդվում եք, նրա ծառան էլ դառնում եք:+ Եթե մեղքի ծառան եք,+ կգնաք դեպի մահ,+ իսկ եթե Աստծու ծառան եք ու հնազանդվում եք նրան, ապա կգնաք դեպի արդարություն: 17 Բայց շնորհակալ ենք Աստծուն, որ թեև մի ժամանակ մեղքի ծառաներ էիք, սակայն հիմա ի սրտե հնազանդվում եք Աստծուն և հետևում եք այն ամենին, ինչ նա սովորեցրել է ձեզ:* 18 Այո՛, ազատվելով մեղքից՝+ դուք արդարության ծառաներ եք դարձել:+ 19 Քանի որ անկատար եք, կյանքից վերցրած օրինակներով եմ խոսում. ինչպես որ ձեր մարմինը ծառայեցնում էիք անմաքրությանն ու անօրենությանը և արդյունքում անօրեն գործեր էիք անում, այնպես էլ հիմա ձեր մարմինը ծառայեցրեք արդարությանը, որ սուրբ գործեր անեք:+ 20 Երբ մեղքի ծառաներ էիք, պարտավորված չէիք ճիշտն անել:
21 Ի՞նչ պտուղներ էիք բերում այդ ժամանակ: Բաներ, որոնց համար հիմա ամաչում եք, և որոնց վերջը մահ է:+ 22 Սակայն հիմա, երբ ազատվել եք մեղքից և դարձել եք Աստծու ծառա, ձեր բերած պտուղները սուրբ գործեր են,+ որոնց վերջը հավիտենական կյանք է:+ 23 Մեղքը մեզ որպես վճար մահ է տալիս,+ իսկ Աստված մեզ որպես պարգև հավիտենական կյանք է տալիս+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով:+