2 Տարեգրություն
5 Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները:+ Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու ճշմարիտ Աստծու տան գանձարանի սենյակներում դրեց:+ 2 Այդ ժամանակ Սողոմոն թագավորը իր մոտ հավաքեց Իսրայելի երեցներին՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխներին ու գերդաստանների գլուխներին. նրանք եկան Երուսաղեմ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը Դավթի քաղաքից՝+ Սիոնից տեղափոխեն:+ 3 Իսրայելի բոլոր տղամարդիկ թագավորի մոտ հավաքվեցին տոնի* ժամանակ՝ յոթերորդ ամսին:+
4 Երբ Իսրայելի բոլոր երեցները եկան, ղևտացիները բարձրացրին տապանակը:+ 5 Նրանք տարան տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք տեղափոխեցին քահանաներն ու ղևտացիները:* 6 Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված բոլոր իսրայելացիները տապանակի առջևում էին և անթիվ-անհամար ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին զոհաբերում:+ 7 Այսպիսով՝ քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան դրա համար նախատեսված տեղը՝ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ:+ 8 Քերովբեների թևերը տարածվում էին այն հատվածի վրա, որտեղ տապանակն էր, և ամպհովանու պես ծածկում էին տապանակն ու դրա ձողերը:+ 9 Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին խորքի սենյակի առջևում գտնվող Սրբությունից, բայց դրսից չէին երևում: Դրանք մինչ օրս այնտեղ են: 10 Տապանակի մեջ միմիայն երկու քարե տախտակներն էին, որոնք Մովսեսը այնտեղ էր դրել Քորեբում,+ երբ Եհովան ուխտ*+ էր կապել Իսրայելի ժողովրդի հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ:+
11 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (այնտեղ գտնվող բոլոր քահանաները, անկախ նրանից, թե որ խմբին էին պատկանում,+ սրբագործել* էին իրենց),+ 12 ղևտացի բոլոր երգիչները,+ որոնք Ասափի,+ Եմանի,+ Իդիթունի+ և նրանց որդիների ու եղբայրների ղեկավարության տակ էին, բարձրորակ կտորից հագուստներ հագած, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում: Նրանց հետ էին նաև 120 քահանաներ, որոնք շեփոր էին հնչեցնում:+ 13 Երբ շեփորահարներն ու երգիչները սկսեցին ներդաշնակ կատարմամբ գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային, ու երբ շեփորների, ծնծղաների և այլ երաժշտական գործիքների հնչյունների ներքո երգիչները փառաբանեցին Եհովային՝ ասելով՝ «Բարի* է նա, նրա հավատարիմ սերը հավերժական է»,+ այդ ժամանակ Եհովայի տունը ամպով լցվեց:+ 14 Քահանաները ամպի պատճառով չկարողացան այնտեղ մնալ և կատարել իրենց ծառայությունը, քանի որ Եհովայի փառքը լցրել էր ճշմարիտ Աստծու տունը:+