Հոբ
2 Մարդիկ տեղաշարժում են հողատարածքի սահմանանշանները,+
Հափշտակում են ուրիշի ոչխարներն ու տանում իրենց արոտավայրերը:
5 Աղքատները սնունդ են որոնում, ինչպես վայրի էշերը՝+ ամայի վայրում,
Իրենց երեխաների համար ուտելիք են փնտրում անապատում:
8 Անձրևից թրջվում են լեռներում,
Պատսպարան չունենալով՝ ժայռերին են սեղմվում:
9 Չարագործները անհայր մանկանը խլում են մոր կրծքից ու տանում,+
Աղքատների հագուստը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+
10 Եվ նրանք ստիպված են լինում առանց հագուստի մերկ շրջել,
Քաղցած վիճակում հասկերի խրձեր կրել:
11 Օրվա տապին քրտնաջան աշխատում են* քարերով պատնեշված դարավանդներում,*
Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում:+
12 Մեռնողների հեծեծանքն է շարունակ լսվում քաղաքում,
Մահացու վիրավորները օգնության են կանչում,+
Բայց Աստծուն այդ ամենը չի մտահոգում:*
14 Մարդասպանը լուսաբացին վեր է կենում,
Անօգնականին ու խեղճին սպանում,+
Գիշերն էլ գողությամբ է զբաղվում:
15 Կողակցին դավաճանողը* սպասում է, որ իջնի մթնշաղը:+
Նա ասում է՝ «Ոչ ոք ինձ չի տեսնի»,+ ու ծածկում է երեսը:
16 Մութ ժամանակ անօրենները ներխուժում են տները,
Իսկ ցերեկը փակվում են ներսում:
Նրանց համար խորթ է լույսը:+
17 Նրանք վախենում են լուսաբացից, ինչպես մյուս մարդիկ՝ թանձր խավարից:
Իսկ թանձր խավարի սարսափները սովորական բան են նրանց համար:
18 Բայց ջրերը նրանց սրընթաց քշում-տանում են:
Անիծյալ կլինի նրանց բաժին հողատարածքը:+
Նրանք չեն վերադառնա իրենց խաղողի այգիները:
19 Ինչպես երաշտն ու տապն են կուլ տալիս հալված ձյունը,
Անարդարները ծառի պես կկտրվեն:
21 Ամուլ կնոջը նրանք շահագործում են,
Վատ են վարվում այրու հետ:
23 Աստված* թողնում է, որ նրանք վստահությամբ լցվեն ու ապահով զգան,+
Բայց իր աչքը պահում է նրանց ճանապարհների վրա:+
24 Մի կարճ ժամանակ վեր են բարձրանում, բայց հետո այլևս չկան:+
Հացահատիկի հասկերի պես կտրվում են ու հավաքվում,
Ցած են ընկնում+ ու բոլորի պես մեռնում:
25 Հիմա ո՞վ ինձ սուտ կհանի
Կամ խոսքերս կհերքի»: