Ծննդոց
15 Դրանից հետո Եհովան տեսիլքում ասաց Աբրամին. «Մի՛ վախեցիր,+ Աբրա՛մ: Ես վահան եմ քեզ համար:+ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»:+ 2 Աբրամն էլ ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս ես վարձատրելու ինձ: Չէ՞ որ ես դեռ անզավակ եմ, և դամասկոսցի Եղիեզերն է ժառանգելու իմ տունը»:+ 3 Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան* է լինելու իմ ժառանգը»: 4 Բայց Եհովան, ի պատասխան, այսպես ասաց. «Քո ժառանգը ոչ թե այդ մարդն է լինելու, այլ քո իսկ որդին»:*+
5 Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վեր նայիր երկինք, խնդրեմ, և հաշվիր աստղերը, եթե կարող ես»: Ապա ասաց. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+ 6 Աբրամը հավատաց Եհովային,+ և դրա համար Նա արդար համարեց նրան:+ 7 Հետո Աստված ասաց. «Ես Եհովան եմ, որ քեզ հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես սեփականություն»:+ 8 Աբրամը հարցրեց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս հավաստիանամ, որ այն ինձ է պատկանելու»: 9 Նա էլ պատասխանեց. «Վերցրու երեք տարեկան չծնած կով, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան արու ոչխար, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»: 10 Ուստի Աբրամը վերցրեց այս բոլորը, մորթելով երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց,* բայց թռչունները մասերի չբաժանեց: 11 Մորթված կենդանիների վրա սկսեցին գիշատիչ թռչուններ իջնել, սակայն Աբրամը քշում էր դրանց:
12 Երբ արևն արդեն մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ: Եվ ահա մի սարսափազդու խավար պատեց նրան: 13 Աստված ասաց Աբրամին. «Հաստատ իմացիր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը կստրկացնի նրանց ու 400 տարի կչարչարի:+ 14 Բայց ես կդատեմ այն ազգին, որը կստրկացնի նրանց,+ և դրանից հետո նրանք դուրս կգան շատ բարիքներով:+ 15 Իսկ դու խաղաղությամբ կննջես քո նախահայրերի հետ* և խոր ծերության հասած՝ կթաղվես:+ 16 Նրանք այստեղ+ կվերադառնան չորրորդ սերնդում, քանի որ ամորհացիների մեղքը դեռ չի հասել իր գագաթնակետին»:*+
17 Երբ արևն արդեն մայր էր մտել, և թանձր խավար էր իջել, մի ծխացող հնոց հայտնվեց, և մի այրվող ջահ անցավ այդ կտորների միջով: 18 Այդ օրը Եհովան ուխտ կապեց Աբրամի հետ՝+ ասելով. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը՝+ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը,+ 19 այսինքն՝ կենեցիների,+ կենեզացիների, կեդմոնացիների, 20 քետացիների,+ փերեզացիների,+ ռաֆայիմների,+ 21 ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»: