2 Ազգերն ինչո՞ւ են իրարանցման մեջ ընկել,
Ժողովուրդներն ինչո՞ւ են ծրագրում ապարդյուն բաներ:+
2 Երկրի թագավորները վեր են կացել,
Կառավարիչները համախմբվել+
Եվ Եհովայի ու նրա օծյալի+ դեմ են դուրս եկել:
3 Նրանք ասում են. «Եկեք քանդենք նրանց դրած կապանքները,
Եկեք կտրենք մեզ կապող պարանները»:
4 Բայց երկնային գահին Նստողը նրանց վրա կծիծաղի,
Եհովան նրանց կծաղրի:
5 Այդ ժամանակ նրանց հետ բարկությամբ կխոսի,
Իր ցասումով սարսափի մեջ կգցի:
6 Նա կասի. «Ես իմ թագավորին եմ նշանակել,+
Իմ սուրբ լեռան՝ Սիոնի+ վրա նրան գահ եմ նստեցրել»:
7 Ես կհռչակեմ, թե ինչ է որոշել Եհովան.
Նա ինձ ասել է. «Դու իմ որդին ես,+
Ես այսօր քո հայրը դարձա:+
8 Խնդրիր ինձ, և ազգերին քեզ կտամ որպես ժառանգություն,
Ողջ երկիրը կտամ որպես սեփականություն:+
9 Երկաթե գավազանով նրանց կջարդես,+
Կավե անոթի պես նրանց կփշրես»:+
10 Ուստի հիմա խելքի եկեք, ո՛վ թագավորներ:
Ականջ դրեք խրատին, երկրի՛ դատավորներ:
11 Խորին ակնածանքով Եհովային ծառայեք,
Նրա հանդեպ վախ ունենալով՝ ուրախություն վայելեք:
12 Պատվեք որդուն,+ այլապես Աստված կբարկանա,
Եվ ճանապարհից դուք կվերանաք.+
Նրա զայրույթը հանկարծակի է բորբոքվում:
Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր նրա մոտ են ապաստան գտնում: