1 Տարեգրություն
27 Սա է իսրայելացիների՝ գերդաստանների գլուխների, հազարապետների, հարյուրապետների,+ ինչպես նաև այն զորավարների թիվը, որոնք ծառայություն էին մատուցում թագավորին՝+ ջոկատների հետ կապված բոլոր գործերը ղեկավարելով: Այդ ջոկատները տարվա ընթացքում ամեն ամիս հերթափոխում էին իրար: Ամեն մի ջոկատում 24 000 մարդ կար:
2 Առաջին ջոկատը, որը ծառայում էր առաջին ամսին, գլխավորում էր Զաբդիելի որդի Հեսբաամը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 3 Նա Փարեսի+ սերնդից էր և առաջին ամսում ծառայող խմբերի հրամանատարների գլխավորն էր: 4 Երկրորդ ամսվա ջոկատը գլխավորում էր Աքուքի+ սերնդից Դոդային,+ իսկ նրա օգնականը Մակելոթն էր: Նրա ջոկատում 24 000 մարդ կար: 5 Երրորդ ջոկատը, որը ծառայում էր երրորդ ամսին, գլխավորում էր Բանեան՝+ ավագ քահանա Հովիադայի+ որդին. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 6 Բանեան 30 զորեղ ռազմիկներից մեկն էր և այդ 30-ի գլխավորն էր: Նրա ջոկատի հրամանատարը նրա որդի Ամիզաբադն էր: 7 Չորրորդ ջոկատը, որը ծառայում էր չորրորդ ամսին, գլխավորում էր Հովաբի եղբայր+ Ասայելը.+ նրանից հետո գլխավորը նրա որդի Զաբադիան էր: Ասայելի ջոկատում 24 000 մարդ կար: 8 Հինգերորդ ջոկատը, որը ծառայում էր հինգերորդ ամսին, գլխավորում էր Եզերիյաններից Սամաոթը. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 9 Վեցերորդ ջոկատը, որը ծառայում էր վեցերորդ ամսին, գլխավորում էր Իրան՝+ թեկուեցի+ Եկգեսի որդին. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 10 Յոթերորդ ջոկատը, որը ծառայում էր յոթերորդ ամսին, գլխավորում էր Եփրեմյաններից փելոնացի Քելեսը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 11 Ութերորդ ջոկատը, որը ծառայում էր ութերորդ ամսին, գլխավորում էր Զարայաններից+ հուսացի Սիբակը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 12 Իններորդ ջոկատը, որը ծառայում էր իններորդ ամսին, գլխավորում էր Բենիամինյաններից անաթոթացի+ Աբիեզերը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 13 Տասներորդ ջոկատը, որը ծառայում էր տասներորդ ամսին, գլխավորում էր Զարայաններից+ նետոֆացի Մաարան.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 14 Տասնմեկերորդ ջոկատը, որը ծառայում էր տասնմեկերորդ ամսին, գլխավորում էր Եփրեմյաններից փարաթոնցի Բանեան.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 15 Տասներկուերորդ ջոկատը, որը ծառայում էր տասներկուերորդ ամսին, գլխավորում էր Գոթոնիելի սերնդից նետոֆացի Հելդան. նրա ջոկատում 24 000 մարդ կար:
16 Իսրայելի ցեղերի առաջնորդները սրանք էին. Ռուբենյաններից Զեքրիի որդի Եղիեզերը, Շմավոնյաններից Մաաքայի որդի Սափատիան, 17 Ղևիի ցեղից Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնի սերնդից Սադոկը, 18 Հուդայի ցեղից Եղիուսը՝+ Դավթի եղբայրներից մեկը, Իսաքարի ցեղից Միքայելի որդի Ամրին, 19 Զաբուղոնի ցեղից Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմի ցեղից Եզրիելի որդի Հերիմոթը, 20 Եփրեմյաններից Ազազիայի որդի Օսեան, Մանասեի ցեղի մի կեսից Փադայիայի որդի Հովելը, 21 Գաղաադում բնակվող Մանասեի ցեղի մյուս կեսից Զաքարիայի որդի Ադդովը, Բենիամինի ցեղից Աբեների+ որդի Հեսիելը 22 և Դանի ցեղից Հերոամի որդի Ազարիելը: Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները:
23 Դավիթը չհաշվեց նրանց, ովքեր 20 տարեկան և ավելի ցածր տարիքի էին, որովհետև Եհովան խոստացել էր երկնքի աստղերի չափ շատացնել Իսրայելի ժողովրդին:+ 24 Շարուհեայի որդի Հովաբը սկսել էր հաշվառում անցկացնել, բայց չավարտեց այն: Այդ հաշվառման պատճառով Աստծու զայրույթը բորբոքվեց Իսրայելի դեմ,*+ և դրա տվյալները չգրանցվեցին Դավիթ թագավորի ժամանակների պատմության գրքում:
25 Թագավորի գանձարանների+ պատասխանատուն Ադիելի որդի Ազամոթն էր: Դաշտերում, քաղաքներում, գյուղերում ու աշտարակներում գտնվող պահեստների* պատասխանատուն Օզիայի որդի Հովնաթանն էր: 26 Դաշտում հողը մշակողների գործը վերահսկում էր Քելուբի որդի Եզրին: 27 Խաղողի այգիների համար պատասխանատու էր ռամացի Սեմեին, իսկ խաղողի բերքից ստացված գինու պահեստների համար՝ սեփամացի Զաբդին: 28 Շեֆելայում+ ձիթենիների ու ժանտաթզենիների+ համար պատասխանատու էր գադերցի Բահաղ-Հանանը, իսկ յուղի պաշարների համար՝ Հովասը: 29 Սարոնում+ արածող նախիրների համար պատասխանատու էր սարոնցի Սետրան, իսկ դաշտահովիտներում արածող նախիրների համար՝ Ադլիի որդի Սաֆատը: 30 Ուղտերի համար պատասխանատու էր իսմայելացի Օբիլը, իսկ էշերի համար՝ մերոնոթացի Հադայիան: 31 Հոտերի համար պատասխանատու էր հագարացի Հազիզը: Սրանք էին այն վերակացուները, որոնք պատասխանատու էին Դավիթ թագավորի ունեցվածքի համար:
32 Դավթի եղբորորդի Հովնաթանը+ խորհրդական էր և քարտուղար: Նա հասկացողություն ունեցող մարդ էր: Հաքեմոնի որդի Հեիելը հոգ էր տանում թագավորի որդիներին:+ 33 Աքիտոփելը+ թագավորի խորհրդականն էր, իսկ արաքացի Քուսին՝+ թագավորի ընկերը:* 34 Աքիտոփելից հետո խորհրդականներ էին Հովիադան՝ Բանեայի+ որդին, և Աբիաթարը:+ Թագավորի զորքի հրամանատարը Հովաբն էր:+