Ամոս
2 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Մովաբի երեք ապստամբությունների*+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա այրեց Եդոմի թագավորի ոսկորները, մինչև որ դրանք մոխիր* դարձան:
Մովաբը կմեռնի աղմուկ-աղաղակով,
Մարտական գոչյունով, եղջերափողի ձայնով:+
4 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Հուդայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա մերժեց այն օրենքը,* որ ես՝ Եհովաս, տվել եմ նրան,
Եվ չպահեց իմ կանոնները:+
Նրան մոլորեցրին այն նույն ստերը, որոնց հավատացել էին իր նախահայրերը:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Իսրայելի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև իսրայելացիները արդարին ծախում են արծաթի դիմաց
Եվ աղքատին՝ մի զույգ սանդալի:+
Հայր ու որդի նույն աղջկա հետ են պառկում՝
Պղծելով իմ սուրբ անունը:
8 Ամեն զոհասեղանի կողքին+ նրանք մեկնվում են գրավ վերցրած հագուստի վրա,+
Գանձած տուգանքների փողով գինի են առնում և խմում են իրենց աստվածների տանը:*
9 Մինչդեռ ես էի, որ նրանց ճանապարհից վերացրի ամորհացիներին,+
Որոնք մայրիների պես բարձրահասակ էին և կաղնիների պես՝ հզոր:
Վերևում նրանց պտուղը ոչնչացրի, ներքևում՝ արմատները:+
Այդպես չէ՞, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:–
13 Դրա համար էլ ես ձեզ կտրորեմ ձեր կանգնած տեղում,
Ինչպես որ հացահատիկի խրձերով բարձված սայլն է տրորում իր անցած տեղը: