1 Տարեգրություն
6 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը+ և Մերարին:+ 2 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը,+ Քեբրոնը և Օզիելը:+ 3 Ամրամի+ զավակներն* էին Ահարոնը,+ Մովսեսը+ և Մարիամը:+ Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուն,+ Եղիազարը+ և Իթամարը:+ 4 Եղիազարը ունեցավ Փենեհեսին:+ Փենեհեսը ունեցավ Աբիսուային: 5 Աբիսուան ունեցավ Բոկկիին: Բոկկին ունեցավ Օզիին: 6 Օզին ունեցավ Զարիային: Զարիան ունեցավ Մարիոթին: 7 Մարիոթը ունեցավ Ամարիային: Ամարիան ունեցավ Աքիտոբին:+ 8 Աքիտոբը ունեցավ Սադոկին:+ Սադոկը ունեցավ Աքիմաասին:+ 9 Աքիմաասը ունեցավ Ազարիային: Ազարիան ունեցավ Հոհանանին: 10 Հոհանանը ունեցավ Ազարիային: Նա քահանա էր ծառայում Սողոմոնի կառուցած տանը՝ Երուսաղեմում:
11 Ազարիան ունեցավ Ամարիային: Ամարիան ունեցավ Աքիտոբին: 12 Աքիտոբը ունեցավ Սադոկին:+ Սադոկը ունեցավ Սեղումին: 13 Սեղումը ունեցավ Քեղկիային:+ Քեղկիան ունեցավ Ազարիային: 14 Ազարիան ունեցավ Սարայիային:+ Սարայիան ունեցավ Հովսեդեկին:+ 15 Հովսեդեկը գերության տարվեց, երբ Եհովան Նաբուգոդոնոսորի ձեռքով գերեվարեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին:
16 Ղևիի որդիներն էին Գերսամը,* Կահաթը և Մերարին: 17 Գերսամի որդիներն էին Լոբենը և Սեմեին:+ 18 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը:+ 19 Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին:
Սրանք են ղևտացիների տոհմերը՝ նշված իրենց նախահայրերի անուններով.+ 20 Գերսամը,+ նրա որդին՝ Լոբենը, նրա որդին՝ Հեթը, նրա որդին՝ Զամման, 21 նրա որդին՝ Հովաքը, նրա որդին՝ Ադդովը, նրա որդին՝ Զարան, և նրա որդին՝ Հաթրին, 22 Կահաթի որդիները՝ նրա որդին՝ Ամինադաբը, նրա որդին՝ Կորխը,+ նրա որդիները՝ Ասիրը, 23 Եղկանան և Աբիասաբը,+ նրա որդին՝ Ասիրը, 24 նրա որդին՝ Թաաթը, նրա որդին՝ Ուրիելը, նրա որդին՝ Օզիան, և նրա որդին՝ Սավուղը, 25 Եղկանայի որդիները՝ Ամեսային և Աքիմոթը, 26 Եղկանայի* որդիները՝ Սուֆին, նրա որդին՝ Նահաթը, 27 նրա որդին՝ Եղիաբը, նրա որդին՝ Հերոամը, նրա որդին՝ Եղկանան,+ 28 Սամուելի+ որդիները՝ Հովելը՝ առաջնեկը, և Աբիան,+ 29 Մերարիի որդիները՝ Մոողին,+ նրա որդին՝ Լոբենը, նրա որդին՝ Սեմեին, նրա որդին՝ Օզան, 30 նրա որդին՝ Սեմաան, նրա որդին՝ Անգիան, և նրա որդին՝ Ասայիան:
31 Դավիթը Եհովայի տանը* երգիչների ղեկավարներ նշանակեց այն բանից հետո, երբ տապանակն այնտեղ տեղափոխվեց:+ 32 Քանի դեռ Սողոմոնը Երուսաղեմում չէր կառուցել Եհովայի տունը,+ նրանք խորանում, այսինքն՝ հանդիպման վրանում, պատասխանատվություն էին կրում երգեցողության համար: Նրանք իրենց ծառայությունը կատարում էին ըստ սահմանված կարգի:+ 33 Սրանք են այն մարդիկ, որոնք ծառայում էին իրենց որդիների հետ. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը,+ որը Հովելի որդին էր, Հովելը+ Սամուելի որդին էր, 34 նա՝ Եղկանայի,+ նա՝ Հերոամի, նա՝ Ելիելի, նա՝ Թովայի, 35 նա՝ Սուֆի, նա՝ Եղկանայի, նա՝ Մաաթի, նա՝ Ամեսայիի, 36 նա՝ Եղկանայի, նա՝ Հովելի, նա՝ Ազարիայի, նա՝ Սոփոնիայի, 37 նա՝ Թաաթի, նա՝ Ասիրի, նա՝ Աբիասաբի, նա՝ Կորխի, 38 նա՝ Իսահառի, նա՝ Կահաթի, նա՝ Ղևիի, և նա՝ Իսրայելի:
39 Եմանի եղբայրը՝* Ասափը,+ կանգնում էր նրա աջ կողմում: Ասափը Բարաքիայի որդին էր, Բարաքիան՝ Սեմաայի, 40 նա՝ Միքայելի, նա՝ Բաասիայի, նա՝ Մելքիայի, 41 նա՝ Աթանիի, նա՝ Զարայի, նա՝ Ադայիայի, 42 նա՝ Եթանի, նա՝ Զամմայի, նա՝ Սեմեիի, 43 նա՝ Հեթի, նա՝ Գերսամի, և նա՝ Ղևիի:
44 Նրանց եղբայրները՝ Մերարիի+ հետնորդները, կանգնում էին Եմանի ձախ կողմում: Նրանցից էր Եթանը.+ նա Կիսիի որդին էր, Կիսիին՝ Աբդիի, նա՝ Մալուքի, 45 նա՝ Ասաբիայի, նա՝ Ամասիայի, նա՝ Քեղկիայի, 46 նա՝ Ամասիի, նա՝ Բանիի, նա՝ Սամերի, 47 նա՝ Մոողիի, նա՝ Մուսիի, նա՝ Մերարիի, և նա՝ Ղևիի:
48 Նրանց եղբայրներին՝ մյուս ղևտացիներին, հանձնարարված էին խորանում՝ ճշմարիտ Աստծու տանն արվող բոլոր ծառայությունները:*+ 49 Ահարոնն ու նրա որդիները+ ողջակեզի զոհասեղանի վրա զոհեր էին մատուցում՝+ այրելով դրանք, և խնկարկության սեղանի վրա խունկ էին ծխեցնում՝+ կատարելով ամենասուրբ բաների հետ կապված բոլոր պարտականությունները, որպեսզի Իսրայելի համար քավություն անեին:+ Նրանք ամեն ինչ անում էին այնպես, ինչպես պատվիրել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսը: 50 Ահարոնի+ որդիներն էին Եղիազարը,+ նրա որդին՝ Փենեհեսը, նրա որդին՝ Աբիսուան, 51 նրա որդին՝ Բոկկին, նրա որդին՝ Օզին, նրա որդին՝ Զարիան, 52 նրա որդին՝ Մարիոթը, նրա որդին՝ Ամարիան, նրա որդին՝ Աքիտոբը,+ 53 նրա որդին՝ Սադոկը,+ և նրա որդին՝ Աքիմաասը:
54 Ահա այն տեղանքները, որտեղ բնակվում էին ղևտացիները և որտեղ նրանք ճամբար* էին դրել: Առաջին վիճակը* ընկել էր Ահարոնի սերունդներին, որոնք Կահաթյանների տոհմից էին: 55 Հուդայի երկրում նրանց տրվեց Քեբրոնը+ և շրջակա արոտավայրերը, 56 իսկ քաղաքին պատկանող դաշտերն ու ավանները տրվեցին Հեֆոնեի որդի Քաղեբին:+ 57 Ահարոնի սերունդներին տրվեցին ապաստանի քաղաքներ*+ Քեբրոնը,+ նաև Լեբնան՝+ իր արոտավայրերով, Հաթիրը,+ Եսթեմովը՝ իր արոտավայրերով,+ 58 Քիլենը՝ իր արոտավայրերով, Դաբիրը՝+ իր արոտավայրերով, 59 Ասանը՝+ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը՝+ իր արոտավայրերով: 60 Բենիամինի ցեղին պատկանող տարածքից նրանց տրվեցին Գեբան՝+ իր արոտավայրերով, Գալամեթը՝ իր արոտավայրերով, և Անաթոթը՝+ իր արոտավայրերով: Նրանց տոհմերի բոլոր քաղաքները 13-ն էին:+
61 Մյուս Կահաթյաններին վիճակով բաժին ընկավ 10 քաղաք ուրիշ ցեղերի տոհմերի* և Մանասեի ցեղի կեսի տարածքներից:+
62 Գերսամյաններին, ըստ իրենց տոհմերի, 13 քաղաք տրվեց Իսաքարի, Ասերի, Նեփթաղիմի ցեղերի և Բասանում+ բնակվող Մանասեի ցեղի տարածքներից:
63 Մերարիյաններին, ըստ իրենց տոհմերի, վիճակով բաժին ընկավ 12 քաղաք Ռուբենի, Գադի և Զաբուղոնի ցեղերի տարածքներից:+
64 Այս քաղաքներն էին, որ դրանց արոտավայրերով հանդերձ իսրայելացիները տվեցին ղևտացիներին:+ 65 Վիճակով նրանց բաժին ընկան նաև Հուդայի, Շմավոնի և Բենիամինի ցեղերի տարածքներից քաղաքներ, որոնք նշված են անուններով:
66 Կահաթյանների տոհմերի մի մասին որպես սեփականություն քաղաքներ տրվեցին Եփրեմի ցեղի տարածքից:+ 67 Նրանց տրվեցին ապաստանի քաղաքներ* Սյուքեմը՝+ իր արոտավայրերով, որ Եփրեմի լեռնային շրջանում է, Գազերը՝+ իր արոտավայրերով, 68 Հեկմամը՝ իր արոտավայրերով, Բեթ-Օրոնը՝+ իր արոտավայրերով, 69 Այելոնը՝+ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը՝+ իր արոտավայրերով: 70 Իսկ Կահաթյանների մյուս տոհմերին տրվեցին Մանասեի ցեղի կեսին պատկանող տարածքից Աները՝ իր արոտավայրերով, և Բիլեամը՝ իր արոտավայրերով:
71 Գերսամյաններին Մանասեի ցեղի կեսին պատկանող տարածքից տրվեցին Բասանում գտնվող Գոլանը՝+ իր արոտավայրերով, և Աստարոթը՝ իր արոտավայրերով:+ 72 Իսաքարի ցեղի տարածքից տրվեցին Կեդեսը՝ իր արոտավայրերով, Դաբարաթը՝+ իր արոտավայրերով,+ 73 Ռամոթը՝ իր արոտավայրերով, և Անամը՝ իր արոտավայրերով: 74 Ասերի ցեղի տարածքից տրվեցին Մասալը՝ իր արոտավայրերով, Աբդոնը՝ իր արոտավայրերով,+ 75 Հուկոկը՝ իր արոտավայրերով, և Րոոբը՝+ իր արոտավայրերով: 76 Նեփթաղիմի ցեղի տարածքից տրվեցին Գալիլեայում+ գտնվող Կեդեսը՝+ իր արոտավայրերով, Համմոնը՝ իր արոտավայրերով, և Կարիաթեմը՝ իր արոտավայրերով:
77 Մյուս Մերարիյաններին Զաբուղոնի+ ցեղի տարածքից տրվեցին Ռեմոնը՝ իր արոտավայրերով, և Թաբորը՝ իր արոտավայրերով: 78 Հորդանանի շրջանում՝ Երիքովի մոտ՝ Հորդանանի արևելյան կողմում, Ռուբենի ցեղի տարածքից տրվեցին տափաստանում գտնվող Բոսորը՝ իր արոտավայրերով, Հասսան՝+ իր արոտավայրերով, 79 Կադեմոթը՝+ իր արոտավայրերով, և Մեֆայաթը՝ իր արոտավայրերով: 80 Գադի ցեղի տարածքից տրվեցին Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր արոտավայրերով, Մանայիմը՝+ իր արոտավայրերով, 81 Եսեբոնը՝+ իր արոտավայրերով, և Հազերը՝+ իր արոտավայրերով: